Խոշոր վթար Գեղարքունիքի մարզում. կա 3 տուժած | «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ու խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը․ ՔԿ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի բացառվում՝ ձայների պակասը քաղաքական հիմք ունի. մի բան է 3 ուժ անցնի ԱԺ, մեկ այլ՝ 4. Արման Աբովյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲՀԿ-ի ձայների կորուստը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՔՊ-ն հասկացավ՝ 3/5-րդ չունի. Էլինար Վարդանյան | Հունիսի 7-ի ընտրությունները համարում ենք ոչ լեգիտիմ, մեր պայքարը նոր է սկսվում. Գուրգեն Սիմոնյան | Հրատապ. ԲՀԿ-ն իրենց մանդատները գողանալու մասին | Այս ընտրությունները և դրանում գրանցված արդյունքները վերահաստատում են, որ քաղաքացիների կամարտահայտման և դրա արդար արձանագրման հնարավորություն չկա. «Բոլորին դեմ եմ» | «Հայաստանը հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը». Տուսկ | «Փոխհամաձայնեցված խմբիշխանությունը շարունակվում է»․ Սուրեն Պետրոսյան | Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ. Հաքան Ֆիդան | Պետական կառույցի աշխատողների վրա ճնշումներ են եղել՝ մասնակցելու իշխանության հավաքներին, մտահոգիչ է. ԵԱՀԿ դիտորդ | Ինչպես է ԿԸՀ-ն ուտում ԲՀԿ ձայները. Իվետա Տոնոյանը արձանագրություններ է հրապարակել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ կլինի եթե ընդդիմադիրները մանդատներից հրաժարվեն | «Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայուս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ և ընտրողների կամարտահայտության իրական պատկերը ճշգրտելու աշխատանքներով․ Մարիաննա Ղահրամանյան | Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Լրահոս

Կասեցվել է «Շալալ» և «Ջադել» պանիրների արտադրությունը. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացնում են, որ մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Աբդել Կադեր Խեիր Էդդին Ահմադին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, գյուղ Ծաղկունք, Պարոնյան փողոց) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները. արտադրվել է վտանգավոր սննդամթերք:

«Մասնավորապես՝ փորձաքննության ներկայացված պանիր «Շալալ» և պանիր «Ջադել» արտադրատեսակների նմուշները աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «պանիր «Շալալ» և «պանիր «Ջադել» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:

Հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրատեսակները համապատասխանեցնել հաստատված պահանջներին:
Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ»,-նշված է ՍԱՏՄ հայտարարության մեջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև