Skip to main content

Կտրուկ վատացել է Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը․ «Մայր Հայաստան» շարժում | Արթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունել | ԿԸՀ-ն պատգամավոր է գրանցել «Հայաստան» դաշինքի ցուցակի 12 թեկնածուի | Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև | Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել | ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել | Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ նոր միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ. Արամ Վարդևանյան | Դատախազը դատարան է հանձնել ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրակաշառք տալու նախապատրաստություն կատարած Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը. դատախազություն | Հուլիսի 21-26-ին Արարատյան դաշտում և Երևանում սպասվում է բարձր հրդեհավտանգ իրավիճակ | Կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին. Հովասափյան | Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների և ներկայացուցչության շենքի շուրջ ստեղծված իրավիճակը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանցիները Ծառուկյանին պարտք են 14,5 մլն դոլար, բայց հիմա այլ իրականություն են ներկայացնում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զրպարտում են՝ ասելով, թե Ծառուկյանը քանդակագործին գցել է առյուծների վանդակը, դատարան ենք դիմելու | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկական իշխանը որակական խնդիր չունի. պետությունից աջակցություն ենք խնդրում. ձկնաբույծ

Լրահոս

ՄԻՊ-ը Անի Գևորգյանի հետ տեղի ունեցած դեպքով քրեական գործ չհարուցելու որոշման վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել գլխավոր դատախազությունից

Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակը Արմավիր քաղաքում ՔՊ քարոզարշավի ընթացքում լրագրող, NewDay.am  կայքի հիմնադիր Անի Գևորգյանի մասնագիտական գործունեությանը  խոչընդոտելու, նրա նկատմամբ ատելության խոսքի տարածման դեպքով պարզաբանումներ ներկայացնելու մասին գրություն է ուղարկել Գլխավոր դատախազություն։

Այս մասին լրագրող Անի Գևորգյանին տեղեկացրել են ՄԻՊ աշխատակազմից՝ ի պատասխան լրագրողի բողոք-դիմումի իրավապահ մարմինների անգործության մասին։

«2026 թվականի մայիսի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրված Ձեր բողոքը սահմանված կարգով ուսումնասիրվել է Պաշտպանի աշխատակազմում։ Տեղեկացնում ենք, որ Ձեր բողոքով տեղեկությունների հաշվառմամբ՝ անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն:

Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվեք»,-նշված է ՄԻՊ գրասենյակի պատասխանի մեջ։

Նշենք, որ ժողովրդավարության մասին խոսող   իշխանությունները,  թիրախավորելով լրագրողներին, օրինակ են ծառայում իրենց հանրային վտանգավոր  վարք ունեցող  որոշ աջակիցներին, ավելին նրանց անպատժելիությունը  թույլ է տալիս ենթադրել, որ խրախուսում են, գուցե  նաև  հենց իրենք են ուղղուրդում  բռնության կոչերով  հայտնի իրենց աջակիցներին, որոնք նման վարքագծի համար  անգամ  դատավածություն ունեն, բայց անազատության  մեջ չեն  հայտնվել։ Նման վարքագծով մարդկանց իշխանությունը  օգտագործում է  քաղաքական  մրցակիցների, լրագրողների, արցախցիների  դեմ ատելություն  սերմանելու, կեղտոտ, ախոռային բառապաշարով վիրավորանքներ  շաղ  տալու  համար։ Անի Գևորգյանին Արմավիրում հետապնդողը հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի մոլի աջակից,  նրա մտերիմ,  ՔՊ-ականների հետ քարոզարշավներին  պարող,  Փաշինյանի մրցակիցների,  ընդդիմադիր քաղաքացիների, արցախցիների  մասին լկտի բառապաշարով խոսող Ռուստամ Ավագյանն է եղել։ Նա իրեն այնքան անպատիժ է համարել, որ անգամ համարձակվել է թիրախավորել լրագրողի մանկահասակ  երեխային։ Իսկ ամեն քայլափոխի իշխանություններին, Նիկոլ Փաշինյանն ուղղված կծու խոսքն անգամ ատելության խոսք, խուլիգանություն որակող իրավապհները   այս դեպքում  անգործություն են դրսևորել։ Իրավապահների  վարքագիծը նորություն չէ, լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ   բազմաթիվ գործեր կան, որոնք կամ կարճվում են, կամ  կոծկվում, իսկ հանցագործները ազատ շրջում են։ Ավելին կան նաև դատարանի վճիռներ, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցները պետք է  ներողություն խնդրեն լրագրողներ՝ Անի Գևորգյանից և Հռիփսիմե Ջեբջյանից,  պետք է  փոխահատուցեն, բայց վերջիններս օրենքից վեր են և դատարանի որոշումը չեն կատարում, կարևորը՝  ՔՊ քարոզարաշավները բաց չեն թողնում․ ձևավորվում է ներքին վստահություն՝ իրենց անպատժելիության երաշխավորը Նիկոլ Փաշինյանն է, դե  իր վարքագիծն էլ աջակիցների  վարքագծից չի տարբերվում։

Իրավապահների անգործության,  ՔՊ աջակիցների  լրագրողների դեմ ուղղված հանցագործությունների մասին  ճեպազրույցներից մեկի ժամանակ Անի Գևորգյանը ասել էր  նաև լրագրողների անվտանգությունից, ժողովրդավարությունից խոսող  նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանին, վերջինս, դատապարտելու  փոխարեն, մերկապարանոց հայտարարություն էր արել լրագրողի վերաբեյալ, փաստացի ապատեղեկատվություն տարածել, փորձել  էր նաև  լռեցնել լրագրողին։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայով պետությունը ոչ միայն պարտավոր է չխոչընդոտել լրագրողի գործունեությանը, այլև ունի պոզիտիվ պարտականություն՝ ապահովելու լրագրողների անվտանգ և ազատ աշխատանքը՝ հատկապես հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուսաբանման ժամանակ։

Դա բխում է European Court of Human Rights կողմից մեկնաբանվող Council of Europe-ի European Convention on Human Rights 10-րդ հոդվածից (արտահայտվելու ազատություն)։

Եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ պետությունն ունի ոչ միայն լրագրողի արտահայտման ազատությանը չմիջամտելու, այլև լրագրողի մասնագիտական օրինական գործունեության իրականացման համար արդյունավետ պաշտպանության և անվտանգ պայմանների ապահովման պոզիտիվ պարտականություն։ Լրագրողի գործունեությանը խոչընդոտելը, ճնշումը, ահաբեկումը կամ դրանց վերաբերյալ արդյունավետ քննություն չիրականացնելը կարող են դիտվել որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում ։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031