Skip to main content

Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող | Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա | Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է | «Ադեկվադ»-ի նախկին գրասենյակում խուզարկություն էր. տարել են հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը | Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող | Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ. Արմեն Հովասափյան | «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով | Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ | Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում ակցիաներ կազմակերպելու մեջ․ Բաքուն պատասխանել է | Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր | COP17-ին ընդառաջ՝ ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում | Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամ | Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում | Երկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել. Բելոզյորովը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին | Հռոմի Պապ Լևոն XIV-ի մոտ թոքի քաղցկեղ է հայտնաբերվել. նա վիրահատվել է

Լրահոս

Ինչո՞ւ նեղացար, Ավինյա՛ն, զարմիկիդ ամուսնու տեղը մասնագետ բեր, անգրшգետ եք. Զարոկյանը՝ Ավինյանին

Ինչո՞ ւնեղացար, Ավինյան, զարմիկիդ ամուսնու տեղը մասնագետ բեր, անգրագետ եք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Պեդրո Զարոկյանը՝ անդրադառնալով Տիգրան Ավինյանին և ևս մեկ անգամ կրկնելով խորհրդակցության ժամանակ իր հայտնած տեսակետը:

«Ես չգիտեմ ինչու Տիգրան Ավինյանը նեղացավ, խցանումների հարցով իրենց անգրագիտության մասին խոսեցի, հարց բարձրացրեցի կոռուպցիայի մասին, որովհետև իրենք երթևեկության կազմակերպման կենտրոն են ստեղծել 41 միլիոն դրամ ամսավճարով, ու այդտեղ որպես տնօրեն բերել են իր զարմիկի ամուսնուն, ով ստանում է 1,8 միլիոն դրամ աշխատավարձ և մասնագետ չէ:

Իրենք իրենց ընկերներին, բարեկամներին բերում են, տնօրեն են սարքում, իրենք անգրագետ են, ասում եմ դուք անգրագետ եք, չեք կարողանում անեք, դրսից մասնագետ բերեք, նեղանում են, դրա մեջ ի՞նչ կա նեղանալու, 41 միլիոն դրամ մեր գրպանից տալիս ենք, որ այս հարցը լուծեն, իրենք զարմիկի ամուսնու՞ն են դնում տնօրեն, 3 տարի է խոսում եմ խցանումների մասին»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանու նիստում թեժ բանավեճ է տեղի ունեցել ընդդիմադիր Պեդրո Զարոկյանի և Ավինյանի միջև։ Զարոկյանը քաղաքային իշխանությանը մեղադրել է անգործունակության և անգրագիտության մեջ:

«Եթե դուք շարունակեք Ձեր անպարկեշտ, ամբարտավան բերանը բացել սխալ ձևով, շատ խիստ կպատժվեք»,- արձագանքել է Ավինյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև