Skip to main content

Հովք բնակավայրում 75-ամյա վարորդը ռուսական համարանիշներով «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ | Երկրի վրա սկսվել է աշնան առաջին մագնիսական փոթորիկը | Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ | «Դավո օիլ»-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ | ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով | Մարիաննա Ղահրամանյանն ընտրվեց ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ | Հայաստանը բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ ՌԴ-ի սահմանափակումները. փոխնախարար | Ծաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ, 2 վիրավnր | Ինչպես մեծ ընտանիքում․ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին | Ինչո՞ւ նեղացար, Ավինյա՛ն, զարմիկիդ ամուսնու տեղը մասնագետ բեր, անգրшգետ եք. Զարոկյանը՝ Ավինյանին | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով | Միաժամանակ երկու պետություն հրապարակավ պահանջում են, որ Հայաստանն անցկացնի հանրաքվե․ Թաթուլ Հակոբյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք հաշտ չենք, որ երկրի դատաիրավական համակարգը գործում է 1 անհավասարակշիռ մարդու հրամանով. Քոչարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բնակարանային վարձերի բարձրացմանը՝ պետական սահմանափակում | Հորս տեսակցել եմ միայն մեկ անգամ, եղբորս թույլ չեն տալիս տեսակցել. Լևոն Քոչարյան

Լրահոս

Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովը Նազելի Բաղդասարյանի նախագահությամբ սեպտեմբերի 8-ին գումարել է անդրանիկ նիստը:

Օրակարգը հաստատելուց հետո քննարկվել և հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը:

Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Մարիամ Պողոսյանի թեկնածությունը: Պատգամավոր Նատալյա Սինորյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը: Նա համոզմունք է հայտնել, որ Մարիամ Պողոսյանն արդյունավետ կիրականացնի իր լիազորությունները՝ կոչ անելով կողմ քվեարկել նրա թեկնածությանը:

Մարիամ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա ներկայացրել է հանձնաժողովում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ իր տեսլականը:

Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին, անդրադարձել իր օրենսդրական գործունեությանը, ոլորտում առկա խնդիրներին, առաջիկա ծրագրերին։

Քվեարկության արդյունքում Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև