Skip to main content

Ամեն անգամ, երբ Երևանը փորձել է քայլ անել դեպի Արևմուտք, բախվել է Ռուսաստանի ավելի ուժեղ ճնշմանը և ի վերջո հայտնվել Մոսկվայի էլ ավելի պինդ «գրկում». Արմեն Գրիգորյան | ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվшնը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեսպան Մարագոսը խոստացավ լուրջ արձագանքել ստեղծված իրավիճակին․ Հարություն Հարությունյան | Շենգավիթի թիվ 133 մանկապարտեզի տարածքում աշխատանքների ժամանակ բանվnրները հայտնաբերել են մարդու կմшխք ու ոսկnրներ | «Զվարթնոց» օդանավակայանում Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է մահացшծ կնոջ մարմին | Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | Հանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը. Վահե Հովհաննիսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թույլ չենք տալու, որ մեր ընկերոջ մահը դառնա հերթական դրվագ, քայլերի ենք անցնելու․ Մելոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանքի տակ և ստացե՞լ է արդյոք ադեկվատ բուժօգնություն․ Հովսեփյան | Ստեփանավանում նորընտիր ավագանու քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել Արմեն Գրիգորյանը | Պահանջում ենք, որ ԵՄ-ն բարձրաձայնի Հայաստանում կատարվող ժողովրդավարության մահվшն մասին. Արեգա Հովսեփյան | ՈՒՂԻՂ. Եվրոպա չե՞ս տեսնում քաղաքական մահերը. բողոքի ակցիա | Արագածոտնում բшխվել են «Lexus GX470»-ը և «Toyota Land Cruiser»-ը․ կան վիրավnրներ | Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվшնից հետո. փաստաբանական թիմ | Արսենն այս հրեշավոր համակարգի զոհն է․ Աբրահամյան

Լրահոս

Ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցшգործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում 2026 թվականի ապրիլից մինչև հունիսի 7-ը՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ, որի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 86 անձի նկատմամբ:

Այսպես`

  • ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածով (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը) նախաձեռնվել է 8 քրեական վարույթ:
  • ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը) նախաձեռնվել է 45 քրեական վարույթ:
  • ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը) նախաձեռնվել է 6 քրեական վարույթ:
  • ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով (քվեարկության գաղտնիությունը խախտելը) նախաձեռնվել է 6 քրեական վարույթ:
  • ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) նախաձեռնվել է 41 քրեական վարույթ:
  • ՀՀ քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը) նախաձեռնվել է 9 քրեական վարույթ:
  • ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ և 219-րդ հոդվածներով (ընտրակաշառք ստանալը և ընտրակաշառք տալը) նախաձեռնվել է 1 քրեական վարույթ:
  • ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով (հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը) նախաձեռնվել է 1 քրեական վարույթ:

117 քրեական վարույթից 9-ը` 16 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Վերը նշված բոլոր քրեական վարույթներով կատարվել են բազմաթիվ ապացուցողական և վարութային գործողություններ, հարցաքննվել` շուրջ 1200 անձ, կատարվել շուրջ 280 խուզարկություն:

Facebook
Twitter

Կարդացեք նաև