Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Գյուղում ապրում է 260 չափահաս, ընտրություններին մասնակցել է 307-ը. Գոհար Վարդանյանը բացատրում է՝ ինչպես է Կիրանցում հաղթել Փաշինյանը

Կիրանց գյուղի բնակիչ, ակտիվիստ Գոհար Վարդանյանը, արձագանքել է իր համագյուղացիներին թիրախավորելուն՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ մանրամասներ հրապարակելով: Նա սոցցանցի իր էջում գրել է.

«Երեկվանից, երբ հրապարակվեցին ընտրությունների արդյունքները, հանրային թիրախավորման կիզակետում հայտնվեցին սահմանամերձ գյուղերում ապրող մարդիկ։ Իսկ ատելության ամենամեծ չափաբաժինը հասավ կիրանցեցիներին։

Էս կապակցությամբ մի մեծ «շնորհակալություն» ընդդիմությանը (ընդդիմադիր մարդկանց)։ Բայց էս փոստը ընդդիմությանը «շնորհակալություն» հայտնելու մասին չէ։

Այլ այն մասին, թե ինչ ա իրականում տեղի ունեցել, եւ մի մեծ «շնորհակալություն» էլ իշխանությանը հայտնելու։

Սկսենք մեր թվարկության 2018 թվականից։

*2018 թվականին Ազգային ժողովի ընտրություններին Կիրանցում ընտրողների ընդհանուր թիվը եղել է 293, իսկ մասնակցել է 197-ը

*2021 թվականին ընտրողների թիվը եղել է 301, իսկ մասնակցել է 182-ը։

Կիրանցում ներկայումս ապրում է մոտ 360 մարդ, որոնցից անչափահաս (ընտրելու իրավունք չունեցող) են մոտ 90-100-ը։

*2026 թվականին ընտրողներ թիվը եղել ա 401 մարդ, իսկ ընտրություններին մասնակցել է 307-ը։ Այսինքն՝ մի գյուղում, որտեղ ապրում է մոտ 260 չափահաս մարդ, ընտրություններին մասնակցել է 307 մարդ։

Ո՞նց։ Ասեմ։ Կիրանցում ընտրել են նաև սահմանապահները, ժամկետային զինծառայողները, ինչպես նաև Կիրանցում չապրող, այստեղ գրանցում չունեցող մարդիկ։ Մարդիկ, որոնց ես առաջին անգամ էի տեսնում։

*Իսկ հիմա՝ քվեարկության արդյունքները ամբողջությամբ.

«Բոլորին դեմ եմ» — 7
«Ուժեղ Հայաստան» — 46
«Շնորհապետական» — 7
«Նոր ուժ» — 3
«Միասնության թևեր» — 7
«Բարգավաճ» — 7
«Հանրապետություն» — 1
«Ժողովրդավարական համախմբում» — 11
ԴՕԿ — 1
ՔՊ — 170
«Հայաստան» դաշինք — 30
«Հանուն Հանրապետության» — 4
«Լուսավոր Հայաստան» — 1
Չգրված կուսակցությունները— 0
Անվավեր — 12

(Հետաքրքիր է, որ այս 12 անվավերներից մի քանիսը «Բոլորին դեմ եմ»-ի քվեաթերթիկներն էին ճղված․ մի այլ կարգի «բոլորին դեմ» են եղել։

Դե հիմա հիշեք, որ Կիրանցում միշտ  ընտրություններին մասնակցել է մոտ 200 ընտրող, մի փոքր տրամաբանեք (հուշում. ո՞ւմ են հիմնականում  ընտրում ժամկետայինները, սահմանապահները, ավելացված մարդիկ) ու նորից բաշխեք քվեները։

Եվ վերջում։

Սիրելի՛ իշխանություն, դուք թքած ունեք այս մարդկանց վրա։ Ձեզ համար կարեւորն էն ա, որ ցույց տաք՝ Կիրանցում մարդիկ գոհ ու շնորհակալ են։ Եվ էական չէ, թե իրականում ինչ են մտածում ու զգում այս մարդիկ։

Սիրելի՛ ընդդիմադիր մարդիկ, դադարեցրեք հասարակ մարդկանց դարձնել քավության նոխազ և փորձեք խնդիրները փնտրել այլ տեղ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև