Skip to main content

Թուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով | Վայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին | Բարձր եմ գնահատում Բելգիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացմանը․ Փաշինյանը՝ Բելգիայի վարչապետին | Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան | Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ» | Ինչպես հարստացավ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը լքում է Աժ-ն. «Ժողովուրդ» | ՔՊ-ում մինչև վերջին պահը անորոշություն է. ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ» | Ծնվել է Մարմարիկ գետում մաhացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը | ՈՒՂԻՂ . Լարված իրավիճակ կառավարության շենքի մոտ. ձկնաբուծությունը վտանգված է, վնասը՝ ահռելի | Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում. FIP | Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Գոհար Մելոյան | «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում | Հայտնի են բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման ժամկետները | Կարեն Ջալավյանը (Քյոխ) դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին | Սերժ Սարգսյանին մեղադրում են Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Լրահոս

Հասկանալով, որ մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է բևեռացման և նոր հիասթափությունների ալիք բերել, իշխանությունը կողքից թեմային էներգիա է հաղորդում․ Աբրահամյան

Հետընտրական փուլում իշխանությունն իր ողջ ռեսուրսը ներգրավել է՝ հանրային-քաղաքական դիսկուրսը մանդատ վերցնել-չվերցնելու օրակարգում կենտրոնացնելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այն, որ այս թեման հատկապես ընդդիմադիր հանրույթում ակտիվ քննարկման և կարևոր նշանակության հարց է, որևէ մեկը չի վիճում:

Այլ բան է, որ իշխանությունը փորձում է այս թեմայի վրա «բենզին լցնելով» պասիվացնել, օրակարգից դուրս հրել նախընտրական փուլում իր գործադրած վարչական ռեսուրսի, ապօրինի կալանավորումների և խայտառակ ընտրությունների փաստը:

Հասկանալով, որ մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է բևեռացման և նոր հիասթափությունների ալիք բերել, իշխանությունը կողքից թեմային էներգիա է հաղորդում:

ՀԳ. ԱԺ մուտք գործած ընդդիմադիր ուժերը հնարավորինս արագ պետք է միմյանց հետ խոսեն, ներդաշնակեցնեն անելիքներն ու որոշում կայացնեն` իշխանությանը զերծ պահելով նախաձեռնություն վերցնելուց»,-գրել է  նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև