Skip to main content

Վեհափառի ու Սրբազանների գործով դատական նիստը կլուսաբանվի. դատավորը մերժեց Արման Սարոյանի միջնորդությունը | Արագածոտնում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավnրներ | Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել Գյումրիից | Նոր Երզնկայում «Hyundai Elantra»-ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավnր | Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 28-ին | «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում | Անգնահատելի է Հրաչյա Գասպարյանի ավանդը հայ թատերարվեստի զարգացման գործում. Փաշինյան | Մհեր Գրիգորյանն ու Ալեքսանդր Սուբբոտինը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում տեխնիկական կանոնակարգման, համագործակցությանն առնչվող հարցեր | Հրաչյա Գասպարյանը իր մանկավարժական ու ստեղծագործական գործունեությամբ նշանակալի ներդրում է ունեցել մշակութային կյանքում. Փաշինյան | Վահրամ Դումանյանը վերանշանակվել է | 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար | Միջադեպ՝ Բաղրամյան պողոտայում․ քաղաքացիներն արգելել են գիշերը ասֆալտի քանդման աշխատանքներ իրականացնել | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով | Փաշինյանի որոշմամբ Հովհաննես Մարտիրոսյանը վերանշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում | Անհայտ կորած մեր զավակներին գտնելու համար ասոցիացիա ենք ստեղծել, որ ծնողներով միասնական պայքարենք. անհայտ կորածի ծնող

Լրահոս

Անկլավները՝ Հայաստանում. նախկինում՝ անկլավ, այսօր՝ ՀՀ տարածք. Hetq

Խորհրդային տարիներին Իջեւանի շրջանում ձեւավորվել էր ադրբեջանական մի անկլավ, որտեղ 2 գյուղ կար՝ Բարխուդարլուն եւ Սոֆուլուն: Սա Հայաստանի տարածքում առաջացած ադրբեջանական 3 անկլավներից միակն էր, որտեղ մեկից ավելի բնակավայր կար: Այս մասին գրում է Հետքը։

Ըստ Google Maps-ով չափումների, Բարխուդարլու-Սոֆուլու անկլավի տարածքը 10 քկմ-ից մի փոքր ավելի է: Այս առումով այն փոքր էր Վերին Ոսկեպարից (Յուխարը Ասկիպարա, մոտ 26 քկմ), բայց մեծ էր Քյարքիից (Տիգրանաշեն, շուրջ 8 քկմ):

Անվանումները

Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանում (1986 թ.) Սոֆուլուն հիշատակվում է նաեւ Սոթուլու, Սոֆուլի, Սուֆլի, Սուֆուլի անուններով: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Սոֆուլու կոչվող բնակավայրերն իրենց անունն ստացել են թյուրքական սոֆուլու ցեղից (այս անունով գյուղեր են եղել նաեւ Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի ու Շուշիի գավառներում):

Ինչ վերաբերում է Բարխուդարլուին, ապա վերոնշյալ բառարանում այն նշվում է նաեւ Բարխուդարլի, Բարխուդարլը անուններով: Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ այս բնակավայրն անվանակոչվել է Բարխուդար բեկի անունով, որը 16-17-րդ դարերում հայտնի թնդանոթագործ է եղել Սեֆյան Պարսկաստանում, եւ նրա ստեղծած թնդանոթները կիրառվել են թուրք-պարսկական պատերազմներում Երեւանի, Գանձակի (Գյանջա) ու Թավրիզի պաշտպանության համար: Կարծիք կա, որ գյուղը կոչվել է Բարխուդարլու, քանի որ այստեղ հաստատվել են Բարխուդար բեկի հետնորդները: Նկատենք, որ հայկական աղբյուրներում Բարխուդարլուի եւ Սոֆուլուի անունների ծագման մասին տեղեկություններ չկան:

Ռազմավարական դիրքը

Ինչպես արդեն գրել ենք, Հայաստանում ադրբեջանական անկլավների դիրքը պատահական չի եղել. դրանք առաջացել են ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների՝ մայրուղիների ու երկաթուղու վրա: Եթե Տիգրանաշեն-Քյարքին ստեղծվել է Երեւանն ու Արարատյան դաշտը երկրի հարավին, մասնավորապես՝ Զանգեզուր-Սյունիքին ու Արցախին կապող ավտոմայրուղու (ներկայում՝ Մ-2) վրա, որն անկախությունից հետո ապահովում է նաեւ ՀՀ-ի կապը Իրանի հետ, ապա Վերին Ոսկեպարը ստեղծվել է Երեւան-Իջեւան-Վրաստան մայրուղու (նախկինում՝ Մ-16, ներկայում՝ Հ-58) անմիջական հարեւանությամբ:

Իսկ ահա Բարխուդարլու-Սոֆուլուն կազմավորվել է ոչ միայն Երեւան-Իջեւան-Ադրբեջան մայրուղու (ներկայում՝ Մ-4), այլեւ Իջեւան-Ղազախ երկաթգծի վրա. Բարխուդարլուն գտնվում էր ավտոմայրուղու ու երկաթգծի մի կողմում՝ Աղստեւ գետի աջ ափին, իսկ Սոֆուլուն՝ ճանապարհի մյուս կողմում՝ գետի ձախ ափին: Ճիշտ է, անկլավը ստեղծվել է մինչեւ այս երկաթգծի գործարկումը, սակայն դրանից ադրբեջանական անկլավի «վերահսկողական» դերը չի նվազում, մանավանդ որ Բարխուդարլուում երկաթուղային կայարան կար:

Եվ ինչպես հայկական Ոսկեպար գյուղն է «սեղմված» եղել ադրբեջանաբնակ Վերին Ոսկեպար (Յուխարը Ասկիպարա) անկլավի եւ «բուն» Ադրբեջանի տարածքում գտնվող Ներքին Ոսկեպարի (Աշաղը Ասկիպարա) միջեւ, այնպես էլ Բարխուդարլու-Սոֆուլու անկլավի եւ սահմանից այն կողմ գտնվող ադրբեջանական Ջաֆարլի ու Բալա Ջաֆարլի գյուղերի միջեւ «սեղմվել էր» հայկական Կայան գյուղը:

Ինչպես են առաջացել կովկասյան թուրքերի գյուղերը

Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Հյուսիսային Արցախ» գրքի (2004 թ.)՝ Բարխուդարլուն եւ Սոֆուլուն 19-րդ դարի վերջին հիմնել են այս տեղանքում նստակեցության անցած խաշնարած (անասնապահ) թուրքերը: Կարապետյանը նկատի է ունեցել կովկասյան թուրքերին, քանի որ այն ժամանակ գոյություն չուներ «ադրբեջանցի» էթնոնիմ, եւ տեղի մուսուլմանները հայտնի էին որպես կովկասյան թուրքեր կամ կովկասյան թաթարներ:

Պատմական աղբյուրների համադրությամբ ներկայացնենք այս գյուղերի բնակչությունը տարբեր տարիների:

Facebook
Twitter

Կարդացեք նաև