Skip to main content

Ստեփանավան քաղաքում ենք, հարյուրավոր հայրենակիցների հետ ունեցանք առանձնազրույց. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. «Մուլթի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել աշխատավայրը | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անցկացնել արձակուրդը Երեւանո՞ւմ | Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացման գործընթացը․ նախագիծը կուղարկվի ՍԴ | Երեկ Դավթաշենի շենքերից մեկից ընկած 16 տարեկան աղջիկն ինքնաuպանnւթյուն է գործել | Օդի ջերմաստիճանը վաղվանից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով | ՀՀ ժողովրդավարական ինստիտուտները Ադրբեջանի կառույցների նման բուտաֆորիա են դարձել․ Տաթևիկ Սողոյան | «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը | Եթե մեզ այսօր պատասխան չտվեցին, կտրուկ քայլերի ենք գնալու. բողոքի ակցիա՝ «Մուլտի Սթոուն»-ի դիմաց | Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը ԱՄՆ-ում անցկացված «World Open 2026» կայծակնային շախմատի մրցաշարում | Լավ բանը էժան չի լինում. մեր սրճարանները թանկ են, որովհետև սպասարկումը բարձր մակարդակի վրա է. Փաշինյան (տեսանյութ) | 19-ամյա երիտասարդի խափանման միջոցը փոխվել է | Ձեռնարկությունների ապօրինի կասեցումն արվում է ինձ ցավ պատճառելու համար. Գագիկ Ծառուկյան | Ինչպես է նախկին համայնքապետը Կարբիի ձորում ընդլայնել ընտանեկան բիզնեսը. ՔԿ-ում սպասում են վարույթի վաղեմության ժամկետը լրանալուն. Hetq | ՔՊ-ից ովքեր են 12 հանձնաժողովների համար առաջադրված թեկնածուները․ Ազատություն

Լրահոս

ՆԱՏՕ-ի երկրները գագաթնաժողովում տասնյակ միլիարդավոր դոլարների պայմանագրեր կկնքեն. Ռյուտե

ՆԱՏՕ-ի պետությունները հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք գագաթնաժողովում պաշտպանական ոլորտում տասնյակ միլիարդավոր դոլարների պայմանագրեր կկնքեն։ Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն «The Washington Post» թերթի համար գրած հոդվածում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Երբ առաջնորդները հավաքվեն Անկարայում, մենք կհայտարարենք Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ընկերությունների հետ տասնյակ միլիարդավոր դոլարների նոր պայմանագրերի մասին։ Մենք նաև ցույց կտանք, թե ինչպես ենք ներդրումներ կատարում հիմնական տեխնոլոգիաների մեջ՝ այսօրվա և վաղվա անվտանգության ոլորտի պահանջներին համապատասխանելու համար», — հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Նրա խոսքով՝ Անկարայում կայանալիք գագաթնաժողովում Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները մտադիր են ցույց տալ, թե ինչպես են նրանք ներդրումներ կատարում պաշտպանության մեջ, վերահավասարակշռում սեփական անվտանգությունը և ամրապնդում արդյունաբերական բազան։

Հյուսիսատլանտյան դաշինքի բարձր մակարդակի հանդիպումը կանցկացվի Անկարայում հուլիսի 7-8-ը։ Եվրատլանտյան տարածաշրջանի համար սպառնալիքներն ու մարտահրավերները, Ուկրաինան և ՆԱՏՕ-ի հարավային թևը կլինեն գագաթնաժողովի հիմնական թեմաներից։

Facebook
Twitter

Կարդացեք նաև