Skip to main content

Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով՝ իշխանությունը չարաշահելը հոդվածով ձերբակալված կա | Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով | Կյանքս ունի սահմանագիծ՝ պшտերազմից առաջ ու հետո, ՀՀ-ում պետք է իշխանափոխութուն տեղի ունենա. Իրինա Յոլյան | Այս պահի դրությամբ ՌԴ-ից Ռոբերտ Քոչարյանի հարցով ոչ ոք չի զանգահարել, և ես հույս ունեմ, որ ոչ ոք էլ չի զանգահարի. Ալեն Սիմոնյան | Այդ գործով մի ընտանիքից կալանավորել են հորը, մորը, աղջիկներին, որոնցից մեկը 3 երեխա ունի՝ 2-ը անչափահաս. Լևոն Քոչարյան | Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք | Պիղծ բառը վիրավորանք չէ, uրիկայաբար բառը վիրավորանք է, Փաշինյանը ոչ ոքի չի վիրավորել․ Ռուբինյան | Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով | 9 տարի մարդուն պահում են կալանքի տակ՝ 5 դրվագով, որից 4-ի վաղեմությունն արդեն անցել է. Աննա Ծառուկյան | Եթե ասում ենք, որ զինծառայողը մեզ համար արժեք է, ապա նա արժեք է ոչ միայն բուն զորամասում կամ մшրտական դիրքում, այլ նաև հանգստի ժամերին. Աբրահամյան | Պարեկները ծառայողական մեքենայով երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն․ նրա կյանքին վտանգ չի սպառնում (տեսանյութ) | Պակիստանում ծննդատանը տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է 15 նորածին | Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները | Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել է | Ուղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ Մակինյան

Լրահոս

Փաշինյանի այցը չվերացրեց Մոսկվայի և Երևանի միջև անվստահությունը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը.

Թեհրանից՝ FLYONE-ով Եկատերինբուրգ։
Ինչպես գիտեք Նիկոլ Փաշինյանը «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին։
Ռուսական կողմն ընդգծել է, որ սա Փաշինյանի առաջին այցն է՝ խորհրդարանական ընտրություններից հետո, և հիշեցրել, որ Ռուսաստանը շարունակում է (և, հավանաբար, կշարունակի) մնալ Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն ու ներդրողը։
Միևնույն ժամանակ, «դեպի ԵՎրոպա շտապող» Նիկոլը հայտարարել է, որ Հայաստանը տրամադրված է շարունակելու հարաբերությունների զարգացումը Ռուսաստանի հետ, շահագրգռված է մնալ ԵԱՏՄ-ում և պատրաստ է լուծել «խնդրահարույց» հարցերը։
Ոչի՛նչ, որ հայ ֆերմերներին ֆռռցնում էին, թե շուտով հայկական ծաղիների իկեբանաները կգրավեն Եվրոպայի դիզայներների ու սիրահարների սրտերը: Իսկ հայկական իշխան ձուկը կդառնա Փարիզի ու Բրյուսելի լավագույն ռեստորանների գլխավոր մենյուն:
Ինչ վերաբերում է հայկական մրգերին ու բանջարեղենին, ապա ըստ կապիտուլյանտների վարդագույն երազների՝ դրանց համար մեծ հերթեր պետք է առաջանային գերմանական Aldi, Lidl և Kaufland առևտրային ցանցերում, ֆրանսիական Carrefour-ում և բրիտանական Tesco-ում:
Ռուսական «քուանշ»-ից ու Արևմուտքից՝ իրավիճակը «սրելուց» հետո պարզվեց, որ այս խաղում ևս հերթական անգամ «թարս կապուտ» կարող է լինել հենց Հայաստանը: Ուստի, առանց երկրի ղեկավարին վայել հրավերի ու ընդունելության՝ Նիկոլը շտապեց Ուրալ:
Արժե՞ արդյոք Փաշինյանի այցը դիտարկել որպես «բեկում» կամ վերադարձ նախկին «նորմալ վիճակին», համոզված եմ, որ ո՛չ։ Ավելի շուտ այն նման է լարվածությունից հետո կառավարելի երկխոսության ցուցադրման, որտեղ գլխավոր ուղերձն այն է, որ ՀՀ-ն չի կարող խզել ՌԴ և ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերը:
Այն բեկում կամ նորմալացում չէ, որովհետև իմ կարծիքով, Փաշինյանի այցը չվերացրեց Մոսկվայի և Երևանի միջև առկա անվստահությունը։ Ռուսաստանը չի ցանկանում Հայաստանի մերձեցումը ԵՄ հետ, այնինչ այդ գործընթացը թափ է հավաքում՝ խճճելով ու հակադրելով ռեգիոնալ բազաթիվ շահեր:
ԵՄ, ԱՄՆ, Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Չինաստան, Հնդկաստան, Վրաստան, Ադրբեջան։ Պատկերացնու՞մ եք, որքան անհամատեղելի հակասություններ ու թշնամանք կա վերոթվարկյալ կողմերի միջև: Հարավային Կովկասում նրանց շահերը հակադրել ու շարունակ խճճում են հենց Նիկոլն ու Իլհամը՝ Էրդողանի հմուտ ղեկավարությամբ:
Իսկ ի՞նչ է ստացվելու արդյունքում։ Ոչ թե կայունություն ու տարածաշրջանային խաղաղություն, այլ սրընթաց աճող հակասություններ և «բոլորը բոլորի դեմ» դիմակայություն, ընդ որում՝ հատկապես Հայաստանի տարածքում։
Հ.Գ.
Այնուամենայնիվ, Եկատերինբուրգում և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը ցույց տվեցին, որ շահագրգռված չեն հարաբերությունների լիակատար խզմամբ։ Սկզբի համար սա վատ չէ, բայց շարունակության համար անհրաժեշտ է շատ ավելին։
Ե՛վ Մոսկվան, և՛ Բրյուսելը, դատարկ խոսքերի փոխարեն՝ Նիկոլից միայն գործողություններ են ակնկալելու: Դրանից է կախված լինելու լեգիտիմությունը կորցրած ու արևմտա-թուրքական աջակցությամբ իշխանություն պահող ՔՊ-ական կառավարության վաղվա օրը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31