Skip to main content

Մենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ Զաքարյան | Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում․ Գյումրիում՝ ոչ | Միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ | Մեր հայրենիքում հանգիստ ապրելու ենք միայն այն ժամանակ, երբ նորից կկարողանանք սահմանել համազգային նպատակներ՝ Արցախի պես. Վարուժան Գեղամյան | Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ | Այսօր Սևանա լճի վրա դիտվել է հզոր պտտահողմ․ Սուրենյան (տեսանյութ) | Ձեր վարած քաղաքականության արդյունքում Արցախը հանձնվեց Ադրբեջանին․ դա պետք է իմանան մեր սերունդները․ Մեսրոպ Հովհաննիսյան | Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ | 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան | Արսեն Հարությունյանի էմոցիաները` հաղթանակից հետո. Ֆոտոշարք. RAF | Հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին․ Նարեկ Կարապետյան | Դատվողը նաեւ ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է. «Հրապարակ» | Արսեն Հարությունյանը հաղթեց ամերիկացի Օսթին ԴեՍանտոյին՝ դառնալով RAF-ի նոր թեթևքաշային չեմպիոնը (տեսանյութ) | Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» | Oկուպաgված Արցախում Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զnրավարժnւթյոnւններ կանցկացնեն

Լրահոս

Ձեր վարած քաղաքականության արդյունքում Արցախը հանձնվեց Ադրբեջանին․ դա պետք է իմանան մեր սերունդները․ Մեսրոպ Հովհաննիսյան

Մեսրոպ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 
Քանի որ տեսաուղերձ հրապարակելու հնարավորությունն առայժմ սահմանափակ է, իմ դիրքորոշումը կներկայացնեմ գրավոր՝ թեկուզ երկար, բայց հիմնավորված։
Կանդրադառնամ Նիկոլ Փաշինյանի վերջին երկու հայտարարություններին՝ դպրոցներում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող խոսույթների նկատմամբ պետական գործողությունների անհրաժեշտության մասին դիրքորոշմանը և պետական պաշտոններ ու պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի բարձրացմանն ու վերանայմանը։
Այո՛, Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, Արցախի թեման փակված չէ։ Գոնե ինձ ու իմ տեսակի համար՝ հաստատ փակված չէ։
Ձեր վարած քաղաքականության արդյունքում Արցախը հանձնվեց Ադրբեջանին։ Դա փաստ է, և դա պետք է իմանան մեր սերունդները։
Եվ մի՛ կարծեք, թե մեկ հայտարարությամբ կամ մեկ ստորագրությամբ կարելի է ժողովրդի պատմական հիշողությունից Արցախը ջնջել։
Մեր բարոյահոգեբանական կերտվածքում չի կարող Ադրբեջանը կամ Թուրքիան այդքան արհավիրքից հետո դառնալ մեր բարեկամը, ընկերը և խաղաղասեր հարևանը։ Մեզանից խլողը մեզ չի կարող փորձել մոռացնել, ուրացնել տալ մեր ինքնությունը, մեր արժեքը և մեր հայրենիքը, որը խլել են մեզնից։ Դա խաղաղության կոչ չէ, սա ներողություն չէ։ Սա քաղաքական փորձ է՝ շրջանցելու պատմական պատասխանատվությունը, լռեցնելու հայ ժողովրդի նկատմամբ կատարվածի հարցը և «խաղաղության» անվան տակ մեզ պարտադրելու մոռացություն։
Իրենց պետական քարոզչամեքենան միշտ մեր նկատմամբ թշնամական է եղել։ Եվ մեր երեխաներն էլ պետք է իմանան ու հիշեն դա։
Իսկ եթե մի օր խաղաղություն էլ լինի, դա չի նշանակում, որ մենք պետք է բարեկամներ դառնանք ու մոռանանք իրենց արածը։
Եթե, ըստ որոշ տգետների, մենք էլ ենք վատ վարվել իրենց հետ, ապա ես ասում եմ՝ մենք պատասխան ենք տվել իրենց սկսածին ու իրենց արած դաժանություններին։ Սումգայիթ, Բաքու և այլն։ Սումգայիթի և Բաքվի հակահայկական ջարդերը պատմականորեն փաստագրված են։
Ի՞նչ է՝ եղբոր մեջ ցասում չկա՞, երբ քրոջն են սպանում կամ եղբորը։ Ցասում չկա՞, երբ զավակիդ են սպանում, ծնողիդ են սպանում կամ, վերջիվերջո, ազգակցիդ, թեկուզ անծանոթ։
Ուրեմն մենք մեղավոր չենք հիշելու համար։ Մենք մեղավոր չենք վաղը արդար պահանջ ներկայացնելու համար։ Եվ եթե վաղը ունենանք արժանի քաղաքականություն ու արժանի դիվանագիտություն, պարտավոր ենք կարողանալ մեր արդար պահանջները ներկայացնել։
Այո՛, ցանկացած մանկավարժ պետք է իր աշակերտին սովորեցնի ճանաչել իր իրական հայրենիքը, իր պատմությունը, իր ազգային արժեքները։
Եվ այո՛, թող մեր կրտսեր սերունդն իմանա՝ մենք ասում ենք՝ Արցախը հայկական է։
Արցախի հարցը փակված չէ, և այն քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով օրակարգ վերադարձնելու ուղղությամբ քայլեր պետք է լինեն։ Բայց արդեն ձեր կառավարությունից հետո։
Ոչ թե արկածախնդրությամբ։
Ոչ թե դատարկ գոռգոռոցով։
Այլ իրական դիվանագիտությամբ և հզոր պետություն կառուցելով։
Հզորանալը մեզ միշտ է անհրաժեշտ։
Ուժեղ պետության հետ հաշվի են նստում բացառապես բոլորը։
Իսկ եթե վաղը որոշեք դպրոցներում արգելել Արցախից, ազգային արժեքներից կամ պատմական հիշողությունից խոսելը, ի՞նչ եք անելու՝ մանկավարժներին աշխատանքից ազատելո՞ւ եք։
Ինքն իրեն հարգող մանկավարժը կամ տնօրենը, չեմ կարծում,մնա մի համակարգում, որտեղ իրեն պարտադրում են սեփական պատմության մասին լռել ու ուրանալ՝ հանուն տաք ու պինդ աթոռի, գրոշների կամ նույնիսկ ավելիի։
Եվ խաղաղությունն էլ չի նշանակում հիշողության կորուստ։
Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» երևի չեք կարդացել։ Փորձեք։ Հնարավոր է՝ գիտակցեք, հիշելով այտեղ գրված հայտնի տողերը որ
«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ։ Հիշողությունը դրած է անասունի և մարդու արանքում։ Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես հիշողության մեջ չես՝ հրե՜ն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել…»
Մարդը չի կարող այդպես ապրել։
Մարդը հիշում է։
Եթե խաղաղություն է լինելու, ապա նախ՝ փոխադարձության հիմունքներով։
Թուրքիայի և Ադրբեջանի պետական քաղաքականության հետ մեր պատմական հակասությունները մեկ ստորագրությամբ չեն վերանում։
Դուք ոչ ոք եք, որ որոշեք՝ ժողովուրդը վաղվանից այլևս չպետք է հիշի Հայոց ցեղասպանությունը, չպետք է ունենա իր պատմական պահանջները կամ պետք է Արցախյան հարցն ընդմիշտ փակված համարի։
Դա կարող է փակված լինել արժեզուրկ մարդու համար։
Բայց ինձ ու իմ նման մտածողները, փառք Աստծո, դեռ կան և լինելու են։
Ի՞նչ է նշանակում՝ եթե հիշենք, խոսենք, ասենք, ուրեմն պատերա՞զմ է լինելու։ Ի՞նչ է նշանակում՝ եթե խոսում ենք մեր պատմությունից ու մեր պահանջներից, ուրեմն խաղաղության գործընթացին ենք վնասո՞ւմ։
Խաղաղությունն առաջին հերթին ներքին համոզմունքից է գեներացվում՝ այն համոզմունքից, որ դիմացինդ իսկապես ցանկանում է քեզ հետ խաղաղ ապրել։
Իսկ երբ քեզ ստորացնում են, արժեզրկում քո պատմամշակութվյին ժառանգությունը, խլում են, հետո էլ ասում՝ եթե չհամաձայնես, պատերազմ կլինի, դա արդեն խաղաղություն չի հիշեցնում։ Դա բռնատիրական և զավթողական քաղաքականություն է։
Մեր անվտանգության առաջին երաշխիքը ՀՀ զինված ուժերն են։ Բանակը զսպող մեխանիզմ է այն պետության համար, որը կփորձի սպառնալիքով խոսել մեզ հետ։
Իսկ բանակը և, առհասարակ, ժողովուրդը պարտավոր են պաշտպանել իրենց ինքնությունը ժառանգածը հայրենիքը, որովհետև այն, ինչ ժառանգել ենք, միայն մեզ չի պատկանում, այլ այն ոսկյա սերնդին որը ունենք և դեռ ունենալու ենք։
Ես պատերազմ չեմ տենչում բացարձակ։
Եվ եթե նույնիսկ պատերազմ պետք է լինի՝ ցավով եմ ասում, բայց ինձ համար ավելի ընդունելի է առաջինը իմ կյանքի հաշվին պաշտպանել այն, ինչ ունենք, քան անընդհատ կորցնենք, լռենք ու գաղափարազրկված ապրենք։
Հասկացողը կհասկանա իմ ասածի խորությունը։
Հիմա անդրադառնանք ձեր և պետական պաշտոնյաների բարձր վարձատրությանը։
Նիկոլ Փաշինյան, երբ ընդդիմադիր էիք, փողոցներից ու ամբիոններից խոսում էիք աղքատությունից, ժողովրդից թալանված հարստությունից, երկիր թալանածներից։
Հիմա հարցս շատ պարզ է, այդ ժամանակ դուք ժողովրդի աղքատության դե՞մ էիք պայքարում, թե՞ ձեր սեփական աղքատությունը հաղթահարելու համար։
Եթե նախկինում բարձր պաշտոնյաների հարստացման թալանի դեմ էիք պայքարում, իսկ այսօր նույն ժողովրդի ծանր կյանքի կողքին իշխանական բարձր վարձատրությունը ներկայացվում է որպես օրինական ու բնական, ապա հարց է առաջանում՝ տարբերությունն ո՞րն է։
Այն, որ նախկինում ձեր անվանած թալանը ապօրինի էր, իսկ հիմա ամեն ինչ թղթավորված է՞։
Ժողովրդի համար դրանից ի՞նչ է փոխվում, եթե իր կյանքի ծախսերը շարունակում են ծանրանալ օրեցօր թանկացումների շնորհիվ։
Եթե պետությունում գումար կա, ապա մանկավարժի համար էլ պետք է լինի։
«20 տարի՝ հանուն սերնդի» հանրային նախաձեռնությունը ներկայացրել է հստակ առաջարկներ։
2026 թ. օգոստոսի 17-ին համապատասխան գրությունը մուտքագրել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ նախարար Արսեն Թորոսյանի անունով։ Հաջորդ իսկ օրը նախարարությունից ստացել եմ ծանուցում, որ դիմումն ընդունված է։ Այսօր արդեն սեպտեմբերի 18-ն է, սակայն մինչ այս պահը պատասխան դեռ չեմ ստացել։
«Հանրագրերի մասին» օրենքը հստակ է․ հանրագրին պատասխան պետք է ներկայացվի այն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում։ Եթե ժամկետը երկարաձգվում է, հանրագիր ներկայացրած անձը դրա մասին պետք է ծանուցվի սահմանված ժամկետի ավարտից առնվազն երեք աշխատանքային օր առաջ։
Բայց նման ծանուցում նույնպես չեմ ստացել։
Մի քանի անգամ ձեզ ուղղված նամակները հասցեագրել եք ԿԳՄՍ նախարարություն, իսկ այնտեղից ստացված պատասխաններում մեր բարձրացրած հիմնական հարցերը շրջանցել են։ Հարցին ուղիղ պատասխան չկա։
Ու հետո բողոքում եք կրթության որակից։
Նախ ձեր իսկ քաղաքական ու պետական համակարգում եղած որակին նայեք։
Ձեզ սատարող բլոգերների որակին նայեք։
Որոշ պատգամավորների որակին նայեք, որոնք երկու բառ իրար չեն կարողանում կապել։
Իսկ երբ խոսում եք 1990-ականների Հայաստանի դպրոցների մասին, մի մոռացեք, որ այդ ծանր թվականներին դպրոցում տուժողը ու այդ ամբողջ ծանրությունը սեփական ուսերին տանողը հենց մանկավարժն էր։
Այն մանկավարժը, որը ցրտին ու ծանր պայմաններում, շատ ժամանակ առանց տրանսպորտի, ոտքով դպրոց էր գնում, աշակերտներին համախմբում էր վառարանի շուրջ և փորձում էր կրթել։
Մանկավարժը դպրոցի հենասյունն է, աշակերտը՝ նրա միջուկը։
Դպրոցի պատերը վերանորոգելով, բայց մանկավարժին արժեզրկելով և կրթության որակը կորցնելով՝ դուք պետություն չեք կառուցում, այլ այդ պետության փոսն եք փորում։
Հա՛, ու Արցախի հարցն էլ փակված չէ։
Հ.Գ.
Լուսանկարը։ 2022 թ․ Հայկական Արցախ՝ Գանձասար։ Պատմությունը չեն կեղծում՝ սեփականացնելով հայկական ժառանգությունը։
Facebook
Twitter

Կարդացեք նաև