Skip to main content

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները Չեխիայի դեսպանի հետ քննարկել են TRIPP նախագիծը | «Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան | Արտենի գյուղի միջնակարգ դպրոցի պատից հեռացված՝ զորավար Անդրանիկի մեծադիր նկարն արդեն փակցվել է իր անունը կրող փողոցում գործող մշակույթի տան պատին | Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյnւնի զnհերի ընտանիքներին հատուկ կարգավիճակ տալու հարցով լուծում դեռ չի գտնվել. Թորոսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կռիվ Էդգար Ղազարյանի և ֆինանսների նախարարի միջև | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աստված չանի՝ գազը թանկացավ, բոլորիս համար է վատ. բեռը մեր ժողովուրդն է քաշելու. Մեսրոպ Մանուկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացի գազի գնից, նաև ՌԴ-ից դրամական փոխանցումների հարցն է անհանգստացնող.հաշվարկ ունե՞ք.Հայկ Ֆարմանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպառազինության ծախսերը բյուջեով որքա՞ն են. Նարեկ Կարապետյանի հարցից ֆինանսների նախարարը շփոթվեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը նեղացա՞ծ է ԶԼՄ-ներից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամուր խաղաղության համար զինվորական հմտությունը պետք է փոխանցես մյուսներին. օրը` դիրքերում | Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զինվորը` նոր մարտավարությամբ, հետախուզական մեթոդներով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ընդդիմությունը դեմ արտահայտվի Սահմանադրությանը, նշանակում է, Ադրբեջանի հետ դեմ է խաղաղությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը տարածք չունի, ՀՀ տարբեր տեղերում կարող են գործել ԹՐԻՓՓ նախագծեր. Նիկոլ Փաշինյան | Սահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է. Սրբուհի Գալյան

Լրահոս

Իրական խաղաղությունը պետք է խարսխված լինի արդարության, ճշմարտության, ժողովուրդների հիմնարար իրավունքների հարգման վրա․ Վեհափառ Հայրապետ

Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավորությամբ կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի։

Ողջունելով հյուրերի այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց պատվիրակության անդամներին՝ Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության, առկա հիմնախնդիրների՝ միջազգային հարթակներում բարձրաձայնման համար։

Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձավ բռնի տեղահանված արցախցիների իրավունքնրի պաշտպանության հրամայականին, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությանը, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականությանը՝ կարևորելով այս առնչությամբ միջազգային իրավասու կառույցների, Քույր Եկեղեցիների և քրիստոնեական կազմակերպությունների առավել գործուն հասցեական արձագանքը։

Այս համատեքստում անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ իրական և տևական խաղաղությունը պետք է խարսխված լինի արդարության, ճշմարտության, մարդկային արժանապատվության, կրոնական ազատության և ժողովուրդների հիմնարար իրավունքների հարգման վրա։

Պատվիրակության անդամներն իրենց հերթին բարձր գնահատեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դարավոր հոգևոր ու ազգապահպան առաքելությունը և պատմական ծանրագույն փորձությունների պայմաններում համաքրիստոնեական աշխարհին բերած հավատի աննահանջ վկայությունը։ Հյուրերն ընդգծեցին, որ Հայաստանի և Հայոց Եկեղեցու քրիստոնեական հարուստ ժառանգությունը պետք է առավել ճանաչված և ըստ արժանվույն գնահատված լինի միջազգային հանրության կողմից` պատրաստակամություն հայտնելով շարունակելու իրենց ջանքերը՝ միջազգային տարբեր հարթակներում հայ ժողովրդի ու Հայոց Եկեղեցու ձայնը լսելի դարձնելու ուղղությամբ։ Վերջիններս ներկայացրեցին նաև հայ գերիների իրավունքների խախտումների, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության դեմ ոտնձգությունների վերաբերյալ իրենց նախաձեռնած իրազեկման աշխատանքները։ Պատվիրակության անդամները նաև հավաստիացրեցին Նորին Սրբությանը, որ հետևողականորեն բարձրաձայնելու են հայ գերիների խնդիրը Միացյալ Նահանգների պետական կառույցներում և միջազգային կրոնական ազատության հարցերով զբաղվող համապատասխան մարմիններում։

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև մատաղ սերնդի քրիստոնեական դաստիարակության, երիտասարդների հոգևոր կյանքի և հավատքի զորացման, ինչպես նաև ատելության ու թշնամանքի հաղթահարման և ժողովուրդների միջև արդարության հաստաման շուրջ։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության անդամներին մաղթեց արդյունավոր առաքելություն՝ հայցելով Աստծո օրհնությունն ու զորակցությունն իրենց առաքելության մեջ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30