Skip to main content

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները Չեխիայի դեսպանի հետ քննարկել են TRIPP նախագիծը | «Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան | Արտենի գյուղի միջնակարգ դպրոցի պատից հեռացված՝ զորավար Անդրանիկի մեծադիր նկարն արդեն փակցվել է իր անունը կրող փողոցում գործող մշակույթի տան պատին | Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյnւնի զnհերի ընտանիքներին հատուկ կարգավիճակ տալու հարցով լուծում դեռ չի գտնվել. Թորոսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կռիվ Էդգար Ղազարյանի և ֆինանսների նախարարի միջև | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աստված չանի՝ գազը թանկացավ, բոլորիս համար է վատ. բեռը մեր ժողովուրդն է քաշելու. Մեսրոպ Մանուկյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացի գազի գնից, նաև ՌԴ-ից դրամական փոխանցումների հարցն է անհանգստացնող.հաշվարկ ունե՞ք.Հայկ Ֆարմանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպառազինության ծախսերը բյուջեով որքա՞ն են. Նարեկ Կարապետյանի հարցից ֆինանսների նախարարը շփոթվեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը նեղացա՞ծ է ԶԼՄ-ներից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամուր խաղաղության համար զինվորական հմտությունը պետք է փոխանցես մյուսներին. օրը` դիրքերում | Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զինվորը` նոր մարտավարությամբ, հետախուզական մեթոդներով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ընդդիմությունը դեմ արտահայտվի Սահմանադրությանը, նշանակում է, Ադրբեջանի հետ դեմ է խաղաղությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը տարածք չունի, ՀՀ տարբեր տեղերում կարող են գործել ԹՐԻՓՓ նախագծեր. Նիկոլ Փաշինյան | Սահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է. Սրբուհի Գալյան

Լրահոս

Ինչպե՞ս հաղթահարել անքնությունը և օրը սկսել առույգ, լավ տրամադրությամբ

Բավարար քունը ձեր առողջության գրավականն է: Սակայն մերօրյա սթրեսով լի կյանքում շատ դժվար է լինում «բավարար» քանակի և որակի քունն ապահովելը: Եվ այժմ մարդկանց մեծ մասի մոտ քնի խանգարումները դարձել են խիստ տարածված:

Ի ուրախություն բոլորիս, կան մի շարք պարզ քայլեր, որոնք կարող են օգնել՝ հաղթահարելու անքնությունը և օրը սկսել առույգ և լավ տրամադրությամբ:

Ի՞նչ է քունը

Երբ քնած եք, ձեր աչքերը փակ են, ձեր մկանների մեծ մասը՝ թուլացած և ձեր գիտակցությունը՝ մասամբ անջատված: Քանի դեռ մարմինը հանգստանում է, ուղեղը շարունակում է ակտիվ աշխատել:

Քնելիս դուք նախ քուն եք մտնում, այնուհետ այդ քունը պահպանվում է։ Այս երկու փուլն էլ կարող են խանգարվել, երբ դժվար եք քուն մտնում կամ չեք կարողանում մնալ քնած վիճակում։

Բուն քնած վիճակում գլխուղեղն անցնում է որոշակի ցիկլեր (գիշերվա ընթացքում՝ 4-6 անգամ), որոնք կազմված են միմյանց փոխարինող արագ և դանդաղ փուլերից։

Գլխուղեղը և մարմինը մեծամասամբ հանգստանում են դանդաղ քնի փուլում, որի ընթացքում գրանցվում է նաև անոթազարկի (պուլսի) դանդաղում, արյան ճնշման իջեցում և նյութափոխանակության դանդաղում։ Իսկ երազներ տեսնում եք քնի արագ փուլի շրջանում։

Ձեր օրգանիզմի «ներքին մեխանիզմները» հսկում և կարգավորում են, թե երբ քնեք և երբ արթուն մնաք: Երբ այս մեխանիզմները խափանվում են, օրինակ՝ գիշերային հերթապահության կամ այլ պատճառներով, առաջ են գալիս քնի խանգարումներ:

Ինչո՞ւ է քունը կարևոր

Մինչ օրս գիտնականները մինչև վերջ չեն պարզաբանել, թե ինչու մենք այսքան շատ քնի կարիք ունենք, թեև ընդհանուր համոզմունք կա, որ քունն օգնում է, որ ձեր մարմինը ֆիզիկապես վերականգնվի, իսկ ձեր գլխուղեղը՝ վերակազմակերպի իր գործունեությունը: Այլ կերպ ասած, քունն անհրաժեշտ է, որ ձեր մարմինն և ուղեղը կարողանան նորմալ գործել:

Բավարար քունը թույլ է տալիս, որ ձեր օրգանիզմի պաշտպանական համակարգերը (իմունիտետ) գործեն բավարար ակտիվ և ձեր սիրտն ու անոթները մնան առողջ: Քունը թույլ է տալիս, որ կարողանաք դիմակայել հիվանդությունները և վերականգնեք ձեր առողջությունը: Այն օգնում է ձեր ախորժակի և քաշի կարգավորմանը: Քունն անհրաժեշտ է ձեր ուշադրությունը պատշաճ մակարդակի վրա պահպանելու, մտքերն ու հիշողությունները կազմակերպելու և նոր տեղակատվությունը հեշտությամբ ընկալելու համար:

Քունը և ձեր առողջությունը

Բավարար քնի բացակայությունը կարող է լրջորեն ազդել ձեր առողջության վրա: Մտավոր նորմալ գործունեությունը խաթարելուց բացի, քնի պակասը նաև կարող է առաջացնել տարբեր մարմնական խնդիրներ, այդ թվում՝ բարձրացնել այնպիսի լուրջ հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչպիսիք են սրտի իշեմիկ հիվանդությունը, բարձր արյան ճնշումը (հիպերտենզիա) կամ շաքարային դիաբետը (շաքարախտ): Քնի մշտական պակասը նաև կարող է դառնալ վաղաժամ մահվան բերող անբարենպաստ գործոններից մեկը:

Մարդիկ, ովքեր քնի մշտական պակաս ունեն, ավելի մեծ հավանականությամբ են դառնում ճանապարհատրանսպորտային և այլ պատահարների տուժող կամ մեղավոր: Նման մարդիկ հաստատ չեն փայլում իրենց աշխատանքային արդյունավետությամբ:

Քնի խանգարումներից ավելի հաճախ հանդիպում են անքնությունը, խռմփոցը և քնի օբստրուկտիվ ապնոէն՝ քնած ժամանակ շնչառության կարճատև ընդհատումը:

Եթե կարծում եք, որ ձեր քունը խանգարված է, զրուցեք այդ մասին ձեր բժշկի հետ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30