Skip to main content

Օգնենք փրկել Արթուրի կյանքը. կինոռեժիսորի մոտ ախտորոշվել է քաղցկեղ | Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. «Բարգավաճ Հայաստան» | Զինված հակամարտությունները լուծելու անկարողությունը դառնում է ժամանակակից աշխարհակարգի բնորոշ գծերից. Զաքարյան | Գեներացվել է կամավոր ատեստավորման ուսուցողական թեստ՝ մասնակիցներին հնարավորություն տալով ծանոթանալ թեստի կառուցվածքին և այն լրացնելու հիմնական կանոններին. ԿԳՄՍՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը դարձել է բանտ բաց երկնքի տակ. Գագիկ Ծառուկյանը 4 ամիս ապօրինի կալանքի տակ է. Իվետա Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք երբևէ շփման մեջ եղե՞լ եք ադրբեջանից ձեր գործընկերոջ հետ․ Ղազայանը՝ Գալյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորս մահից հետո մորս նպատակը եղել է այս տունը վերածել Աշոտ Նավասարդյանի թանգարանի. Անուշ Նավասարդյան | ՈՒՂԻՂ. Քարտեզագրվում է անկախական Աշոտ Նավասարդյանի ուղին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում | Հայաստանը կարող է մուտք գործել ՏՏ և միկրոէլեկտրոնիկայի համաշխարհային շուկա. ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարեկցում եմ ձեզ. Գործեր միայն ընդդիմադիրների նկատմամբ եք հարուցում. Հովհաննիսյան-Ղազարյան զրույց | Այս պահի դրությամբ ունենք 1,718 դատապարտյալ և 1,522 կալանավոր․ Գալյան | Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել | Արաբկիրում վնասել են զnհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա տեղադրված Հիսուսի քանդակը | Նիկոլ Փաշինյանը դատարանում վիճարկում է իր և Աննա Հակոբյանի կապիտալի մասին հրապարակումները. Hetq.am

Լրահոս

Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան»

Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները։ Հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մեր ժամանակակից պատմության ամենացավալի էջերից մեկի՝ Արցախի հայաթափման և կորստի երրորդ տարելիցն է։

Ադրբեջանի ռազմական ագրեսիայի, ամիսներ շարունակվող անմարդկային շրջափակման և Հայաստանի գործող իշխանությունների ձախողված քաղաքականության ու անգործության հետևանքով Արցախը հայաթափվեց, իսկ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ բռնի տեղահանվեցին իրենց դարավոր հայրենիքից։ Արցախի հայ բնակչությունը ենթարկվեց էթնիկ զտման։

Արցախի կորուստը միայն արցախահայության ողբերգությունը չէ։ Այն համազգային ցավ է, որը վերաբերում է յուրաքանչյուր հայի և առնչվում է մեր ժողովրդի պատմական հիշողությանը, իրավունքներին ու արժանապատվությանը։

Այսօր՝ երեք տարի անց, Արցախի հայության հիմնարար իրավունքների պաշտպանությունը շարունակում է մնալ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և տարածաշրջանային կայունության կարևորագույն հարցերից մեկը։

Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են հանրային օրակարգից դուրս մղել դրա մասին խոսակցությունը։ Սակայն պատմական իրողությունները չեն կարող մոռացության մատնվել քաղաքական որոշմամբ։

Մենք հստակ արձանագրում ենք՝ Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթություններից է լինելու միջազգային բոլոր հարթակներում հետևողականորեն բարձրաձայնել արցախահայության իրավունքների հարցը՝ պաշտպանելով նրանց անվտանգ, արժանապատիվ և հավաքական վերադարձի իրավունքը, ինչպես նաև սեփականության, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման ու պաշտպանության հարցերը։

Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները և մյուս հայ գերիներն ու ապօրինի պահվող անձինք անհապաղ պետք է ազատ արձակվեն»,- նշված է հայտարարության մեջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև