Skip to main content

Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լրագրողը կրակի մեջ, հրթիռակոծության տակ ի՞նչ պետք է անի | Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է | Հարձшկման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը | Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում | «20 տարի՝ հանուն սերնդի» հանրային նախաձեռնությունը, իրական խնդիրների ուսումնասիրության և հիմնավորված լուծումներ առաջարկելու արդյունքում ձևավորված ծրագիր է․ Մեսրոպ Հովհաննիսյան | 40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ | Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար | Ունեմ շուրջ 500 չկարդացած նամակ, արձագանքը կարող է ուշանալ․ Նիկոլ Փաշինյան | Ընկել էին Սամվել Կարապետյանի ոտքերը, որ ՀԷՑ-ը գներ․ Վահե Աղաջանյան | Վեց տարի ծանր ապրումների ու կարոտի մեջ. Գայանե Արզումանյան | Ջերմաստիճանը կտրուկ կնվազի, նախալեռնային գոտիներում ձյուն կգա. եղանակի տեսություն | ԱՄՆ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը տեխնիկական խումբ են ստեղծել «Թրամփի ուղին» գործարկելու համար | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին Սարգսյա՞նն էր ասել` կստորագրեք Նիկոլի վարչապետության տակ. Աննա Մկրտչյան | 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ

Լրահոս

Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի շուրջ կրքերը ՔՊ-ում դեռ չեն հանդարտվել։ Սարգսյանը, հիշեցնենք, հրապարակային քննադատության էր ենթարկել ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանին՝ նրան մեղադրելով խաղատնային բիզնեսին հովանավորելու և այդ ոլորտի շահերին սպասարկող օրենսդրական նախաձեռնություններ առաջ տանելու մեջ։ Ասել է թե՝ համարձակվել է խոսել ներքին խնդիրներից։

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ հենց այսօր Հայկ Սարգսյանի հարցը կուսակցության ներսում վերջնական հանգուցալուծում ստանա։

Մեր տեղեկություններով՝ քննարկվում է երկու տարբերակ։ Առաջինի դեպքում Սարգսյանը կհրավիրվի ՔՊ վերահսկող հանձնաժողով, որտեղ նրանից պարզաբանումներ կպահանջեն հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ, ինչից հետո հանձնաժողովը համապատասխան որոշում կկայացնի կամ առաջարկություն կներկայացնի վերնախավին։

Երկրորդ տարբերակով՝ ՔՊ վարչությունը կարող է վերահսկող հանձնաժողովից պահանջել ներկայացնել Հայկ Սարգսյանի վերաբերյալ կուսակցության տրամադրության տակ եղած ամբողջ նյութն ու փաստերը։ Դրանք արդեն կքննարկվեն կուսակցության ղեկավար մակարդակում՝ ՔՊ վարչությունում, և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կորոշվի՝ Սարգսյանին հեռացնե՞լ կուսակցությունից, թե՞ սահմանափակվել հերթական նկատողությամբ։

Ուշագրավ է, որ խնդիրը վաղուց արդեն միայն ներկուսակցական կարգապահության շրջանակում չէ։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Հայկ Սարգսյանի աղմկահարույց հայտարարություններին, ասել էր՝ արդյունքում «մարդ պետք է նստի»։ Վարչապետը, սակայն, որևէ անուն չէր նշել։

«Ժողովուրդ»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սարգսյանի հայտարարությունների առնչությամբ Հակակոռուպցիոն կոմիտեում սեպտեմբերի 11-ին քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու վերաբերյալ։

Մնում է սպասել՝ հասկանալու՝ արդյունքում Հայկ Սարգսյանը «կնստի՞», թե Ալեն Սիմոնյանը կամ Հայկ Ղալումյանն և Հակոբ Սիմիդյանը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև