Skip to main content

Չեմ բացառի, որ հանդիպում կկայանա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ. Տիգրան Աբրահամյան | Մեր նպատակը մնում է անփոփոխ․ Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարություն է տարածել Բաքու մարդասիրական այցի վերաբերյալ | Հայաստանում Ալիևի պարտադրանքով Սահմանադրություն չի փոխվելու․ Տիգրան Աբրահամյան | Սամվել Կարապետյանի մեղադրանքը մեկն է՝ Հայաստանում հակառակորդի սահմանադրությանը դեմ գնալը. Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանն ինձ անձամբ է ասել, որ ՀԷՑ-ը պետք է ստանա որակյալ ապրանք. Դավիթ Ղազինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սրա տակից ո՞նց են դուրս գալու, Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ում զսպել է սակագնի բարձրացումը. Ղազինյան | ՀԷՑ-ը 8 տարի ներկայացրել է հաշվետվություն, Գարեգին Բաղրամյանը եղել է նախագահը, եթե ինչ-որ խնդիր է եղել, այդ խնդիրը ինչու եք կոծկել. Մեսրոպ Մանուկյանը՝ ՀԾԿՀ նախագահին | ՈՒՂԻՂ. Դավիթ Ղազինյանի ասուլիսը | Ես անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը որպես Սահմանադրական դատարանի փոխնախագահ. Էդգար Շաթիրյան | Արարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն | Դավիթ Համբարձումյանը կառաջադրվի Մասիսի ղեկավարի պաշտոնում | Փաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան | ՀՀ-ն Սփյուռքին կարող է առաջարկել միայն մի բան՝ ինքն իրեն. Փաշինյանի ամբողջական ելույթը՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովին | «Տապակա»-ի մոտ ավտոմեքենան կայանելու պատճառով ծեծկռտnւք է տեղի ունեցել. ռեստորանի 24-ամյա աշխատակիցը վիրավnրվել է | Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

Լրահոս

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին

Սեպտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ-ից ժամանած Ասորի Ուղղափառ Եկեղեցու ուխտավորներին՝ գլխավորությամբ Նյու Ջերսիի Սուրբ Մարկոս մայր տաճարի հոգևոր հովիվ Հայր Ջոզեֆ Շամունի։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն արտահայտեց ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով։ Նորին Սրբությունն անդրադարձավ Հայ Առաքելական և Ասորի Ուղղափառ Քույր Եկեղեցիների սերտ ու ջերմ հարաբերություններին, որոնք մշտապես ամրապնդվել են փոխադարձ սիրով և աղոթական զորակցությամբ։

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձ կատարեց նաև Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու պետ Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդ Պատրիարքի հետ իր երկարամյա բարեկամությանը, ինչպես նաև՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ մշտապես դրսևորվող եղբայրական սիրուն և զորակցությանը։ Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Նորին Սրբություն Եփրեմ Երկրորդ Պատրիարքին։

Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Հայր Ջոզեֆ Շամունին՝ ուխտագնացության կազմակերպման համար՝ մաղթելով, որ նման այցելությունները դառնան բարի ավանդույթ՝ ամրապնդելով երկու Եկեղեցիների հավատավոր զավակների հոգևոր հաղորդակցությունն ու աղոթական միությունը։

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ներկաներին՝ վստահություն հայտնելով, որ ուխտագնացությունը հոգևոր նորոգության առիթ կլինի վերջիններիս համար՝ զորացնելով նրանց հավատքն առ Աստված և սերն առ Սուրբ Եկեղեցին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև