Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը կանի ամեն ինչ, բայց ի հեճուկս ամենի` հաջողելու ենք. Հայկ Մամիջանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա Շուշանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս իշխանությունները տեղի են տալու հանրային մեծ ճնշման պայմաններում. Սուրեն Սուրենյանց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շնորհավորում եմ. Փաշինյանն իր կործնաարար գործով միավորեց ընդդիմությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևի հետ կան կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք, դեմները պետք է առնել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանտերում բունտ է հասունանում, ու՞ր է նայում Սրբուհի Գալյանը | Նարեկ Կարապետյանը կոչ է անում մի կողմ թողնել տարաձայնությունները և միավորվել Սահմանադրության հարցի շուրջ | Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները | Ով էլ ապագայում ձեռք բերի ՀԷՑ-ը, ով էլ լինի իշխանության, միևնույնն է, ՀէՑ-ը վերադարձվելու է իր օրինական սեփականատիրոջը․ Դավիթ Ղազինյան | Օձուն գյուղի խաչմերուկում բшխվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս | Լոռու մարզում՝ Վարդաբլուր գյուղում, հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու մարմին՝ կրծքավանդակի աջ և ձախ կեսի ծակшծ-կտրшծ վնաuվածքներով | Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել․ Գևորգ Էմին-Տերյան | Մի՛ փորձեք ձեր դատարկ խոսքերով ապացուցել այն, ինչ ձեր գործերով չեք կարողանում հաստատել․ Սերոբ Գասպարյան | Զանգվածային լրատվամիջոցների և նրանց ներկայացուցիչների դեմ ցանկացած բռնություն անընդունելի է և դատապարտելի․ Լիլիթ Գալստյան | Երևան-Գյումրի ավտոճանապարհին 35-ամյա վարորդը «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրшվոր

Լրահոս

Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Փրկարար ծառայության մասին» օրենքներում։

Գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում ՆԳՆ ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակներում սովորելու ցանկություն ունեցող երիտասարդների համար առկա է ընդունելության այնպիսի նախապայման, որը սահմանափակում է հանրակրթությունն ավարտելուց հետո անմիջապես համապատասխան մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը։ Մասնավորապես, ընդունելությանը կարող է մասնակցել միայն 18 տարին լրացած այն քաղաքացին, որն անցել է պարտադիր զինվորական ծառայություն՝ օրենքով նախատեսված բացառություններով։ Արդյունքում, այն երիտասարդները, որոնք դեռևս հանրակրթությունն ավարտելու փուլում գիտակցված ընտրությամբ ցանկանում են իրենց մասնագիտական ապագան կապել ոստիկանության կամ փրկարար ծառայության հետ, չեն կարող անմիջապես ընտրել այդ ոլորտների համար նախատեսված մասնագիտական կրթական ուղին։

Նախագծային լուծումներով առաջարկվում է որակյալ կրթության և հանրային ծառայության անցնելու համակցում, որակապես նոր մակարդակի ոստիկանության և փրկարար ծառայողների ներգրավում, մասնագիտական կայացում և մրցունակ վարձատրությամբ կարիերային առաջընթացի երաշխավորում։ Ներդրվում է ծառայողի մասնագիտական և ծառայողական առաջխաղացման հստակ, փուլային և կանխատեսելի գործիքակազմ։ Միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտած անձինք նշանակվելու են ոստիկանության կամ փրկարար ծառայության միջին խմբի պաշտոններում՝ ՆԳՆ-ում կամ ենթակա պետական մարմիններում անընդմեջ 10 տարի ծառայելու պայմանով։ Այս ուղին միջին մասնագիտական կրթության հիմքով ծառայության անցած անձին հնարավորություն է տալիս՝ օրենքով սահմանված պայմանների պահպանման դեպքում հասնել ծառայողական կարիերայի ավելի բարձր մակարդակների։ Մասնավորապես, միջին խմբի պաշտոններում հինգ տարի ծառայելուց հետո ծառայողը կարող է նշանակվել ավագ խմբի պաշտոններում, իսկ ավագ խմբի պաշտոններում երեք տարի ծառայելուց հետո, օրենքով նախատեսված կարգով, հնարավորություն է ստանում նշանակվելու գլխավոր խմբի պաշտոններում։

Ավելին, կարիերային առաջխաղացման հնարավորությունը չի սահմանափակվի միայն ծառայության այն կոնկրետ ուղղությամբ, որում անձը սկսել է իր ծառայությունը։ Օրինակ՝ ոստիկանական միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտելուց հետո համայնքային ոստիկանության միջին խմբի պաշտոնում նշանակված ծառայողի հետագա մասնագիտական զարգացումը կարող է իրականացվել ինչպես ուղղահայաց՝ նույն ծառայության շրջանակներում առաջխաղացման միջոցով, այնպես էլ հորիզոնական՝ ՆԳՆ այլ ուղղություններում՝ համապատասխան վերապատրաստում անցնելու և սահմանված պահանջներին համապատասխանելու միջոցով։ Նախատեսվում է, որ միջին խմբի պաշտոնում նշանակվելու պահից տվյալ անձինք համարվելու են ատեստավորված և ձեռք կբերեն կառավարության սահմանած չափով հավելավճար ստանալու իրավունք։ Ուսման և անընդմեջ ծառայության ժամկետում պետության առջև ստանձնած իրենց պարտավորությունն ամբողջ ծավալով կատարած անձանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված՝ պետությանն ու հասարակությանը այլընտրանքային եղանակով երկարաժամկետ ծառայելու միջոցով»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև