Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը կանի ամեն ինչ, բայց ի հեճուկս ամենի` հաջողելու ենք. Հայկ Մամիջանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա Շուշանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս իշխանությունները տեղի են տալու հանրային մեծ ճնշման պայմաններում. Սուրեն Սուրենյանց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շնորհավորում եմ. Փաշինյանն իր կործնաարար գործով միավորեց ընդդիմությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևի հետ կան կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք, դեմները պետք է առնել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանտերում բունտ է հասունանում, ու՞ր է նայում Սրբուհի Գալյանը | Նարեկ Կարապետյանը կոչ է անում մի կողմ թողնել տարաձայնությունները և միավորվել Սահմանադրության հարցի շուրջ | Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները | Ով էլ ապագայում ձեռք բերի ՀԷՑ-ը, ով էլ լինի իշխանության, միևնույնն է, ՀէՑ-ը վերադարձվելու է իր օրինական սեփականատիրոջը․ Դավիթ Ղազինյան | Օձուն գյուղի խաչմերուկում բшխվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս | Լոռու մարզում՝ Վարդաբլուր գյուղում, հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու մարմին՝ կրծքավանդակի աջ և ձախ կեսի ծակшծ-կտրшծ վնաuվածքներով | Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել․ Գևորգ Էմին-Տերյան | Մի՛ փորձեք ձեր դատարկ խոսքերով ապացուցել այն, ինչ ձեր գործերով չեք կարողանում հաստատել․ Սերոբ Գասպարյան | Զանգվածային լրատվամիջոցների և նրանց ներկայացուցիչների դեմ ցանկացած բռնություն անընդունելի է և դատապարտելի․ Լիլիթ Գալստյան | Երևան-Գյումրի ավտոճանապարհին 35-ամյա վարորդը «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրшվոր

Լրահոս

Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Թեև Երևանից պարբերաբար հնչում են հայտարարություններ, թե խաղաղության գործընթացը առաջ է գնում և օրեցօր ամրապնդվում է, ադրբեջանական կողմը դրսևորում է լիովին հակառակ վարքագիծ։ Փոխանակ քայլեր անելու տարածաշրջանում իրական կայունություն հաստատելու ուղղությամբ, Բաքուն շարունակում է էսկալացիոն հռետորաբանությունն ու նորանոր տարածքային ու մշակութային հավակնությունների ձևակերպումը։

«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում, իբր գտնվող, «աղվանական քրիստոնեական ժառանգության» ուսումնասիրության նպատակով։

Այս փաստին անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը. ««Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում՝ պատմական Զանգեզուրի, Դարալագյազի և Գյոյչայի (Սևանա լճի) ավազանում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով։ Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը»: Ինչու «Ուժեղ Հայաստանը» չի նկատում ինչքան խաղաղ են ադրբեջանցիների նպատակները: Խաղաղության աղավնիներ Ջեյհունն ու Հիքմեթը …»,- վերջում հեգնանքով ավելացրել է Կարապետյանը։

Գնալով ակնհայտ է դառնում այն դիսոնանսը, որն առկա է Հայաստանի գործող իշխանությունների «խաղաղության օրակարգի» և Ադրբեջանի իրական, ռևանշիստական քայլերի միջև։ Հայաստանի կողմից արդեն իսկ արված զիջումները, ինչպիսիք են միակողմանի սահմանազատման գործընթացը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանն ընդառաջ գնալը որևէ համարժեք քայլով չեն փոխհատուցվել Բաքվի կողմից։

Ադրբեջանցիները դրա դիմաց ոչ միայն ոչինչ չեն զիջել, այլև չկան նվազագույն նշաններ, որ պատրաստվում են գոնե հետ քաշվել Հայաստանի օկուպացված տարածքներից։ Փոխարենը՝ Բաքուն ներկայացնում է նորանոր, շարունակական պահանջներ՝ սկսած ՀՀ Սահմանադրության փոփոխության պարտադրանքից մինչև «արևմտյան Ադրբեջանի» կեղծ թեզերի ու մշակութային յուրացման քաղաքականության շրջանառումը։

Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը հիանալի հասկանում է Հայաստանի ներքաղաքական իրականությունը։ Բաքվում գիտակցում են, որ Հայաստանի գործող իշխանությունների քաղաքական հենարանը խարխլված է, իսկ ընտրական արդյունքները ձևավորվել են վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառման, թոշակների չնախատեսված բարձրացման և պետական ապարատի ներգրավման հաշվին։ Բաքուն հասկանում է, որ Փաշինյանն ամբողջովին չի արտահայտում հայ ժողովրդի մեծամասնության լեգիտիմ կամքը այնպիսի ճակատագրական փաստաթղթերի ստորագրման համար, ինչպիսիք են խաղաղության պայմանագիրն ու տարածքային զիջումները։ «Սրբազան շարժումը» ցույց տվեց, որ հանրային դժգոհության կուտակված լիցքը չափազանց մեծ է, և նույնիսկ փոքր կայծը բավական է, որպեսզի համազգային հսկայական ալիք բարձրանա։

Այս կոնտեքստում Ադրբեջանի պարբերական սադրանքները, հավակնոտ հայտարարություններն ու «աղվանական ժառանգության» թեման յուրօրինակ քննություն են Նիկոլ Փաշինյանի համար։ Նա, օրինակ՝ Օվերտոնի պատուհանի սկզբունքով շրջանառության մեջ դնելով Տիգրանաշենի ադրբեջանական անվանումը («Քյարքի») և խոսելով նրա հնարավոր՝ Ադրբեջանին հանձնելու մասին, փորձում է հասկանալ հայ հանրության ռեակցիաները և ստուգել, թե արդյոք լիարժեքորեն կարող է կանխել դժգոհության ալիքը։ Իսկ ադրբեջանցիները փորձարկում են, թե որքանով է իշխանությունը տիրապետում իրավիճակին, որպեսզի կարողանան մաքսիմալ զիջումներ պարտադրել։

Քանի դեռ Հայաստանի իշխանությունները խաղաղության օրակարգը կառուցում են միակողմանի զիջումների տրամաբանությամբ, Ադրբեջանը շարունակելու է օգտագործել Հայաստանի ներքին թուլությունն ու իշխանության լեգիտիմության պակասը։ «Աղվանական ժառանգության» կեղծ թեզերի շրջանառումը հերթական ապացույցն է, որ Բաքվի նպատակը ոչ թե տևական խաղաղությունն է, այլ Հայաստանի պետականության հիմքերի հետևողական քանդումը։

Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ Ադրբեջանի քաղաքականությունը հեզորեն տանող, որևէ կերպ չհակադարձող և սուր հռետորաբանությունից խուսափող Փաշինյանը լրիվ հակառակ՝ բավականին ագրեսիվ վարքագիծ է դրսևորում Ռուսաստանի նկատմամբ։ Խոսքը մի պետության մասին է, որն այս պահին արդեն իսկ սկսել է Հայաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների լայնածավալ փուլ։ Այս առճակատումն աստիճանաբար խորանում է այն աստիճանի, որ ոչ միայն խզվում են ավանդական տնտեսական կապերը՝ հսկայածավալ վնաս հասցնելով Հայաստանի տնտեսությանը, այլև հարաբերությունները թևակոխում են ծանր ճգնաժամային փուլ՝ Հայաստանի համար փաստացի բացելով «երկրորդ ճակատ»։ Եվ այստեղ տրամաբանական հարց է առաջանում. եթե Հայաստանի իշխանությունները պատերազմից խուսափելու պատրվակով որդեգրել են Ադրբեջանի հետ մեղմ հռետորաբանության և մաքսիմալ զիջումների ուղին, նույն տրամաբանությամբ ինչու՞ են Ռուսաստանի նկատմամբ ցուցաբերում ճիշտ հակառակ մոտեցումը՝ ստեղծելով ևս մեկ աննպաստ ու ճակատագրական խնդիր։ Եթե նրանց ձգտումներն անկեղծ են և չեն հետապնդում բացառապես Արևմուտքի շահերը սպասարկելու գնով իշխանությունը պահելու նպատակ, ապա ինչու՞ է նման վտանգավոր դիմակայություն հրահրվում մի պետության հետ, որը կարող է անհամեմատ ավելի հզոր և անհամեմատ ավելի դաժան թշնամի դառնալ Հայաստանի համար, քան հնարավոր է պատկերացնել ամենավատ երազում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև