Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը | Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող | Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա | Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է | «Ադեկվադ»-ի նախկին գրասենյակում խուզարկություն էր. տարել են հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը | Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող | Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ. Արմեն Հովասափյան | «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով | Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ | Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում ակցիաներ կազմակերպելու մեջ․ Բաքուն պատասխանել է | Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր | COP17-ին ընդառաջ՝ ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում

Լրահոս

Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան

Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ  գործող բանաձևեր։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Ներհանրային, միջընտրազանգվածային  երկխոսությունը՝ որպես միակ ելք։

Գործողը իշխանությունը այսուհետ ինչ էլ անի, ասելու է՝ 720 հազարն է տվել այդ մանդատը։ Սա է Հայաստանի դե ֆակտո գործող միակ սահմանադրությունը՝ մեկ տողով։ Ֆորմալ առումով իշխանությունը դրա իրավունքը գուցե ունի, բայց ամենաթողության իրավունք՝ ոչ։ Հետևաբար՝ ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ  գործող բանաձևեր։

Անիմաստ է հիմա հաշվիչը ձեռքներիս հաշվել, թե ում ձայնից ինչքանն է օրգանիկ, ինչքանը՝ արհեստածին։ Քաղաքական պրոցեսները «կալկուլյատորով» չեն լուծվում, այլ՝ քաղաքական-հանրային բովանդակությամբ։

Հասկանալ ինքներս մեզ․

Մեր հասարակությունն այսօր բաժանված է մոտավորապես երկու հավասար՝ 700-700 հազարական մասերի։ Մասեր, որոնք իրար չեն լսում, չեն հանդուրժում, ունեն ծայրահեղ տարբերություններ, բայց իշխանությունը մի «700 հազարի» ձեռքում է, ու այն պարտադրում է իր իրականությունը։

Այսուհետ Հայաստանում ի´նչ զարգացում լինի, ի´նչ խնդիրներ էլ առաջանան, իշխանությունը բացատրելու է «ԻՐ 700 հազարի» տված քվեով։  Սահմանադրության փոփոխություն, լեցուն բանտեր, ունեցվածքի խլում, եկեղեցու դեմ արշավ,  դեպի ԵՄ բլեֆ և այլն։

Հիմա պետք է հարցնել էդ 700 հազարին, ձևը գտնել ու հարցնել՝ դուք իրոք քվեարկել եք, որ այս ամենը կատարվի՞, ի վերջո դուք ինչի՞ն եք քվեարկել։ Պարզ հարցնել. դուք ուզում եք, որ մնացածը չլինե՞ն, չապրե՞ն Հայաստանում, որ բոլորը լինեն բանտերո՞ւմ, հիմնարկները փակվե՞ն, երկրում լինի միշտ լարվածություն ու պառակտո՞ւմ։ Եթե այդպես է՝ դրան վերաբերվենք որպես իրողություն։ Դուք ձայն եք տվել, որ Հայաստանի տնտեսությունը «դիվերսիֆիկացիա» անվան տակ ամբողջությամբ կախվածության մեջ մտնի Ադրբեջանի՞ց։ Դուք ձայն եք տվել ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները խզելու և ոչ մի այլ բան չստանալու հեռանկարի՞ն։ Վերջը՝ ինչի՞ն եք ձայն տվել։

Մեր պառակտումը, իրար չլսելը այնքան խորն է դարձել, որ մեր 700 հազարները ուրախանում և տխրում եմ միմյանց հակադարձ թեմաներով, դավանում են հակադարձ արժեքներ։ Մենք կարիք ունենք իրար հետ քննարկելու մեր երկրի այսօրը,  ընթացքը, բոլոր հիմնական հարցերի շուրջ՝ մեր պատկերացումները։  Բարդ հարցերի շուրջ լսենք միմյանց փաստարկները՝ թեկուզ դրանք լինեն հակասական, բայց մի պահից գտնվելու են ընդհանրություններ

Պայմանական մեր 700 հազարը և պայմանական մյուս 700 հազարը չեն լսում, չեն հասկանում,  չեն հանդուրժում միմյանց։ Այս անջրպետը գնալով խորանում է։ Մի 700 հազարը ֆիզիկապես չի լսում մյուսի խոսնակներին, և դա փոխադարձ է։ Սրա շարունակությունը լինելու է այն, որ 700 հազարները շուտով չեն լսելու սեփական խոսնակներին, քանի որ բոլորի համար ամեն ինչ պարզ է։

Թվում է՝ մենք ապրում ենք տարբեր երկրներում և ընդհանուր քիչ բան ունենք։ Ո՞ւր կբերի սա։ Այսպես մենք ինքներս մեզ կքանդենք և ինքնուրույն կմատուցվենք հարևաններին՝ սկուտեղի վրա։

Այսօր խելամտությունը և պետական մտածողությունը ընտրազանգվածների միջև երկխոսություն սկսելն է։ Հայաստանի ամենասուր խնդիրը ներհանրային երկխոսությունն է, ընտրազանգվածների միջև երկխոսությունն է. հիմա ոչ միայն դա չկա, այլև չկան ֆիզիկապես իրար լսելու նվազագույն ազդակներ։

Մենք իրար պետք է ընկալենք և վերաբերվենք որպես հեռանկարի հասարակություններ, որոնք պետք է ապրեն իրար հետ և միասին դիմակայեն կարծես թե անխուսափելի դարձող ռիսկերը։ Մենք չենք կարող իրար վերաբերվել վրեժի մոտիվացիայով։

Իրար լսելուց ու իրար հետ նվազագույն շփումներից հետո ընտրազանգվածները իրենց լիդերներին պարտադրելու են դադարեցնել ագրեսիան, իրար ոչնչացնելու մոլուցքը։ Որովհետև երկիրը դա չի ուզում, երկիրը լուծումներ է ուզում։  Իրար լսելու արդյունքը լինելու է երկրում առողջ, այսպես կոչված, մտքի միջավայրի ձևավորումը։

Հանրային երկխոսությունը կորցրած հասարակությունները ամենապարարտ միջավայրն են կորուստների և պարտադրանքների համար։ Մեզնից ոչ ոք դա չի ուզում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև