Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը կանի ամեն ինչ, բայց ի հեճուկս ամենի` հաջողելու ենք. Հայկ Մամիջանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա Շուշանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս իշխանությունները տեղի են տալու հանրային մեծ ճնշման պայմաններում. Սուրեն Սուրենյանց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շնորհավորում եմ. Փաշինյանն իր կործնաարար գործով միավորեց ընդդիմությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևի հետ կան կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք, դեմները պետք է առնել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանտերում բունտ է հասունանում, ու՞ր է նայում Սրբուհի Գալյանը | Նարեկ Կարապետյանը կոչ է անում մի կողմ թողնել տարաձայնությունները և միավորվել Սահմանադրության հարցի շուրջ | Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները | Ով էլ ապագայում ձեռք բերի ՀԷՑ-ը, ով էլ լինի իշխանության, միևնույնն է, ՀէՑ-ը վերադարձվելու է իր օրինական սեփականատիրոջը․ Դավիթ Ղազինյան | Օձուն գյուղի խաչմերուկում բшխվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս | Լոռու մարզում՝ Վարդաբլուր գյուղում, հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու մարմին՝ կրծքավանդակի աջ և ձախ կեսի ծակшծ-կտրшծ վնաuվածքներով | Շատ տարօրինակ պատմություն է այսօր տեղի ունեցել․ Գևորգ Էմին-Տերյան | Մի՛ փորձեք ձեր դատարկ խոսքերով ապացուցել այն, ինչ ձեր գործերով չեք կարողանում հաստատել․ Սերոբ Գասպարյան | Զանգվածային լրատվամիջոցների և նրանց ներկայացուցիչների դեմ ցանկացած բռնություն անընդունելի է և դատապարտելի․ Լիլիթ Գալստյան | Երևան-Գյումրի ավտոճանապարհին 35-ամյա վարորդը «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրшվոր

Լրահոս

Հա՛մ հոսանքի ենք անցնելու, հա՛մ բոլոր երկրներից գազ ենք առնելու․ Ալեն Սիմոնյան

Գազի գինը ոչ միայն դոլարային է, այլև քաղաքական, և Հայաստանն այլևս մեկ խողովակից կախված չի լինելու, դիվերսիֆիկացիան տնտեսության բոլոր ճյուղերում է լինելու։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին գնի հնարավոր փոփոխության վերաբերյալ։ Նա նշեց՝ գնի, գազի մատակարարման պայմանագրի փոփոխության վերաբերյալ որևէ տեղեկություն չունի։

«Ես նման տեղեկություն չունեմ, բայց մենք ասել ենք, որ մնալու ենք այն դիրքորոշմանը, որ մենք հարևան 4 երկիր ունենք, և եթե 5-րդ երկիրն էլ մեզ տրանզիտով գազ փոխանցելու առաջարկ անի, մենք այդ առաջարկը կքննարկենք»,- նշել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը քննարկումներ ունի տարբեր երկրների հետ դիվերսիֆիկացիայի հարցերի շուրջ, հնարավորության դեպքում պատրաստ է և՛ Ադրբեջանից, և՛ Իրանից գազ գնել։

«Հա՛մ հոսանքի ենք անցնելու, հա՛մ բոլոր երկրներից գազ ենք առնելու, հա՛մ բոլոր երկրների հետ առևտուր ենք անելու, Թուրքիայի հետ սահմանը բացելու ենք մոտակա ապագայում, դիվանագիտական հարաբերություններ ենք վերջնական հաստատելու Ադրբեջանի հետ, խաղաղություն և տարածաշրջանի երկրների հետ համագործակցություն ենք ունենալու բոլոր առումներով՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, դեմարկացիան, դելիմիտացիան ավարտին ենք հասցնելու Ադրբեջանի հետ բոլոր հնարավոր տեղերում․․․»,- հայտարարել է ԱԽ քարտուղարը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում ռուսական գազի գնի հնարավոր փոփոխությանը։

Հիշեցնենք` մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի չեղարկման հնարավորության մասին: Նամակում ասվում է, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, ռուսական կողմը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել 2013թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև