Skip to main content

Մենք պետք է փոխենք մեր ժողովրդի ճակատագիրը, դրա համար պետք է հաղթահարենք զայրույթը, թշնամանքը. Փաշինյան | 20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում․ Փաշինյան | Հայաստանն ու Ադրբեջանն այժմ պատմական հնարավորություն ունեն վերջնական և տևական խաղաղություն հաստատելու. վարչապետ | Բանտարկյալների առկայության հանգամանքը թշնшմшնքի մթնոլորտի արտացոլումն է. Փաշինյանը՝ ադրբեջանում հայ գերիների մասին | Այս ռեժիմի թիրախnւմ մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն․ Տիգրան Աբրահամյան | «Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան | Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Գևորգյանի մահը հնարավոր էր կանխել, ինչը չարվեց. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Գևորգյանը նահատակ պայքարի նահատակ դարձավ. Ֆարմանյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Գևորգյանն առողջ էր, տարան բանտ ու հասցրեցին մահվան․ Յոլյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Գևորգյանի դեմ սևացման արշավ էր, իր ազդեցությունն ունեցավ․ Աբրահամյան | Հայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունը | ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել մաքսանենգության մեջ կասկածվող Իրանի քաղաքացու փախուստի վերաբերյալ | Մահացել է գեներալ-մայոր Հմայակ Հարոյանը. «Արարատը» ցավակցել է ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանին | ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ

Լրահոս

Ավինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջին շրջանում ակտիվորեն փորձում է սոցիալական ցանցերի կարճ տեսանյութերով ցույց տալ, որ մայրաքաղաքում աշխատանքը եռում է, խնդիրները լուծվում են, իսկ քաղաքապետարանում ամեն ինչ վերահսկելի է։ Սակայն ռիլերի և իրականության միջև տարբերությունը գնալով ավելի տեսանելի է դառնում․ քաղաքապետարանի ու վարչական շրջանների շուրջ առաջացող սկանդալները ոչ թե ընդդիմության կամ արտաքին ուժերի կողմից հորինված պատմություններ են, այլ հաճախ հենց Ավինյանի նշանակած պաշտոնյաների մասնակցությամբ կամ նրանց աշխատանքի հետևանքով առաջացած խնդիրներ։

Վերջին օրերի ամենաթարմ օրինակը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանի շուրջ ստեղծված իրավիճակն է։ Կատվալյանը հուլիսի 13-ին նշանակվել է վարչական շրջանի ղեկավար, իսկ քաղաքապետարանի պաշտոնական կենսագրության համաձայն՝ նախկինում եղել է նաև Երևանի քաղաքապետի խորհրդական և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն։

Այժմ նրա անունը կրկին հայտնվել է աղմկահարույց պատմության կենտրոնում։ Մալաթիա-Սեբաստիայի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 14-ի գործակարգավարական նիստի ժամանակ Կատվալյանն իրեն սպառնացել է՝ ասելով, թե «թևից կբռնի, դուրս կշպրտի»։ Դավթյանը այդ մասին գրավոր դիմել է վարչապետին, քաղաքապետին և Տարածքային կառավարման նախարարությանը։ Կատվալյանը, իր հերթին, հերքել է ոչ կոռեկտ կամ վիրավորական արտահայտություններ անելու հանգամանքը և պնդել, որ իր գործողությունները կապված են եղել աշխատանքային կարգապահության և պաշտոնեական պարտականությունների կատարման հետ։

Կատվալյանի նշանակվելուց հետո Մալաթիա-Սեբաստիայում մեկ այլ պաշտոնյա՝ ընդհանուր բաժնի պետ Նվարդ Նազարեթյանը, նույնպես ահազանգել է, որ իրեն հորդորել են սեփական դիմումով հեռանալ աշխատանքից, իսկ հրաժարվելուց հետո ստացել է նկատողություն։ Այս հանգամանքները ևս հրապարակային դարձան։)

Ու այստեղ արդեն հարցը միայն մեկ պաշտոնյայի վարքագծին չի վերաբերում։ Հարց է առաջանում՝ ո՞վ է պատասխանատու այն կադրային քաղաքականության համար, որի արդյունքում Երևանի տարբեր օղակներում պարբերաբար նման պատմություններ են առաջանում։

Քաղաքապետարանի համար իսկական խայտառակություն էր հունիսի 23-ի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած բախումը։ Տեսանյութերում երևում էր, որ քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաներ ներգրավված էին ընդդիմադիր ավագանու անդամների հետ ծեծկռտուքի մեջ:

Այսինքն՝ խնդիրը արդեն համակարգային հարցի է վերածվում. երբ քաղաքապետարանի պաշտոնյաների շուրջ մեկը մյուսի հետևից աղմկահարույց պատմություններ են առաջանում, պատասխանատվությունը միայն կոնկրետ պաշտոնյայի վրա դնելը բավարար չէ։ Քաղաքապետը հենց այն մարդն է, որը ձևավորում է իր թիմը, նշանակում պաշտոնյաներին և նրանց աշխատանքի նկատմամբ վերահսկողություն իրականացնում։

Հատկանշական է նաև, որ հենց Ավինյանն ինքն է տարբեր առիթներով հրապարակավ դժգոհել իր ենթակա կառույցների աշխատանքից։ Օրինակ՝ դեռ հունվարին նա հայտարարել էր, որ վարչական շրջանների աշխատանքից դժգոհ է՝ մատնանշելով ձնամաքրման և վարչական տուգանքների հետ կապված խնդիրներ:

Իսկ հունիսին արդեն քաղաքապետը ստիպված էր խոսել Երևանի փողոցներում իրականացվող աշխատանքների որակի մասին՝ հայտարարելով, որ եթե Կիևյան կամրջի ասֆալտապատման հետ կապված խնդիր լինի, քաղաքապետարանը գումար չի վճարի։

Այս ամենի ֆոնին քաղաքապետարանի սոցիալական ցանցերի ռիլերը մեկ այլ իրականություն են ներկայացնում՝ աշխատանքային այցեր, նորոգված փողոցներ, բարեկարգված տարածքներ, նոր ծրագրեր և քաղաքային կյանքի «գեղեցիկ» կադրեր»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև