Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կապանցուց լավ կուրկուտ պատրաստող չկա. խոհարարը բացահայտում է պապերի բաղադրատոմսը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կուրկուտի ավանդական փառատոն Կապանում. հասույթով անապահով ընտանիքի տուն կտան | Դատախազը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին․ նրանք կկալանավորվեն | ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով | Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնnւթյուն գործադրելու մեջ կասկածվող անձը․ քաղաքապետի մամուլի խոսնակ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ դեմ սև փիառ են անում, բայց չի աշխատելու. Գևորգ Փարսյան | Ռոմանոս Պետրոսյանը ստում է. թող տղամարդավարի ճշմարտությունն ասի. Դավիթ Ղազինյան | Մենք պետք է փոխենք մեր ժողովրդի ճակատագիրը, դրա համար պետք է հաղթահարենք զայրույթը, թշնամանքը. Փաշինյան | 20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում․ Փաշինյան | Հայաստանն ու Ադրբեջանն այժմ պատմական հնարավորություն ունեն վերջնական և տևական խաղաղություն հաստատելու. վարչապետ | Բանտարկյալների առկայության հանգամանքը թշնшմшնքի մթնոլորտի արտացոլումն է. Փաշինյանը՝ ադրբեջանում հայ գերիների մասին | Այս ռեժիմի թիրախnւմ մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն․ Տիգրան Աբրահամյան | «Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան | Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Գևորգյանի մահը հնարավոր էր կանխել, ինչը չարվեց. Միրզոյան

Լրահոս

Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր

Ճապոնիայի Նագոյա քաղաքում ավարտին մոտեցող 2026 թվականի Ասիական խաղերում Բահրեյնը ներկայացնող հայ ծանրորդ Գոռ Մինասյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ տղամարդկանց գերծանր (+110 կգ) քաշային կարգում։

31-ամյա Մինասյանը երկամարտում գրանցեց 440 կգ արդյունք և բարձրացավ պատվո հարթակի երրորդ աստիճանին՝ բրոնզ նվաճելով բարձրակարգ և լարված մրցակցության պայմաններում։ Պոկում վարժությունում Գոռը հաջողությամբ բարձրացրեց 205 կգ ծանրաձողը՝ ձախողելով հաջորդ երկու մոտեցումները 211 կգ քաշով։ Հրում վարժությունում ծանրորդը հաջողեց երկրորդ մոտեցումը՝ գլխավերևում պահելով 235 կգ, սակայն վերջին փորձի ժամանակ 246 կգ քաշն այս անգամ չենթարկվեց նրան:

Ոսկե մեդալը նվաճեց Իրանի ներկայացուցիչ Ալի Դավուդին՝ երկամարտի 466 կգ արդյունքով (206+260)։ Պոկում վարժությունից հետո առաջատարն իրաքցի Ալի Ամմար Ռուբաիավին էր, որը ֆանտաստիկ՝ 219 կգ արդյունք էր գրանցել՝ Դավուդիին գերազանցելով 13 կգ-ով։ Սակայն հրում վարժությունում իրանցի ծանրորդը բարձրացրեց 260 կգ, և քանի որ Ռուբաիավին բավարարվեց միայն 246 կգ-ով, Դավուդին ընդամենը 1 կգ-ի առավելությամբ (466 կգ ընդդեմ 465 կգ-ի) խլեց Ասիական խաղերի չեմպիոնի տիտղոսը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև