Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կապանցուց լավ կուրկուտ պատրաստող չկա. խոհարարը բացահայտում է պապերի բաղադրատոմսը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կուրկուտի ավանդական փառատոն Կապանում. հասույթով անապահով ընտանիքի տուն կտան | Դատախազը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին․ նրանք կկալանավորվեն | ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով | Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնnւթյուն գործադրելու մեջ կասկածվող անձը․ քաղաքապետի մամուլի խոսնակ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ դեմ սև փիառ են անում, բայց չի աշխատելու. Գևորգ Փարսյան | Ռոմանոս Պետրոսյանը ստում է. թող տղամարդավարի ճշմարտությունն ասի. Դավիթ Ղազինյան | Մենք պետք է փոխենք մեր ժողովրդի ճակատագիրը, դրա համար պետք է հաղթահարենք զայրույթը, թշնամանքը. Փաշինյան | 20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում․ Փաշինյան | Հայաստանն ու Ադրբեջանն այժմ պատմական հնարավորություն ունեն վերջնական և տևական խաղաղություն հաստատելու. վարչապետ | Բանտարկյալների առկայության հանգամանքը թշնшմшնքի մթնոլորտի արտացոլումն է. Փաշինյանը՝ ադրբեջանում հայ գերիների մասին | Այս ռեժիմի թիրախnւմ մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն․ Տիգրան Աբրահամյան | «Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան | Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Գևորգյանի մահը հնարավոր էր կանխել, ինչը չարվեց. Միրզոյան

Լրահոս

Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. ՔՊ-ականը՝ եղբոր Opel-ը պետությանը վարձով տալու մասին

Ոչ ոք իր մեքենան 5000 դրաով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը՝ պարզաբանելով եղբոր՝ Տիգրան Համբարձումյանի՝ «Opel» մակնիշի ավտոմեքենան պետությանը 2 մլն դրամով վարձակալության տրամադրելու թեման:

«Մրցույթ է տեղի ունեցել, մասնակցել է, տարեկան 2,000,000 դրամը ամսեկան կազմում է 150,000 դրամ՝ օրեկան 5000 դրամով, եթե որևիցե մեկին կգտնեք, որ իր մեքենան կտրամադրի օրեկան 5000 դրամով, խնդիր չկա, թող տան, բոլորի համար մրցույթը բաց է եղել և բոլորը իրավունք ունեին մասնակցելու, եթե որևիցե մեկին ձեռնտու լիներ կամ լավ գին լիներ օրը 5000 դրամով այդ ծառայությունը իրականացնելը, կգային, կմասնակցեին։ Եղբայրս հանուն մեր համայնքի է արել, 300,000 դրամանոց մեքենայի վրա մոտ մոտավորապես մի այդքան էլ գումար է ծախսել:

Ընդհանրապես, առհասարակ, եթե կա որևիցե մեկը, որ օրեկան 5000 դրամով կարող է այդ ծառայությունը իրականացնել, թող իրականացնի, ամենայն ազնվությամբ ես երեկ մամուլից եմ իմացել, որ նման բան է տեղի ունեցել, տեղյակ չեմ եղել, որ ինքը նման ծառայություն է մատուցում, խոսել եմ իր հետ, հանուն համայնքի ու հանուն դպրոցի է արել: Այսօր ցանկացած տաքսի 5000 և ավելի գումար է աշխատում, իսկ օրեկան 5000 դրամով այդ ծառայությունը մատուցելը միայն հանուն համայնքի ու դպրոցի է, այդտեղ որևիցե արտառոց բան չկա, եթե հենց հիմա մի մասնակից լինի, պատրաստ ենք հրաժարվել, որովհետև ընդհանրապես այդ աշխատանքն ու ծառայությունը ոչ ձեռնտու ծառայություն է»,-նշել է Համբարձումյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև