Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կապանցուց լավ կուրկուտ պատրաստող չկա. խոհարարը բացահայտում է պապերի բաղադրատոմսը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կուրկուտի ավանդական փառատոն Կապանում. հասույթով անապահով ընտանիքի տուն կտան | Դատախազը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին․ նրանք կկալանավորվեն | ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով | Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնnւթյուն գործադրելու մեջ կասկածվող անձը․ քաղաքապետի մամուլի խոսնակ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ դեմ սև փիառ են անում, բայց չի աշխատելու. Գևորգ Փարսյան | Ռոմանոս Պետրոսյանը ստում է. թող տղամարդավարի ճշմարտությունն ասի. Դավիթ Ղազինյան | Մենք պետք է փոխենք մեր ժողովրդի ճակատագիրը, դրա համար պետք է հաղթահարենք զայրույթը, թշնամանքը. Փաշինյան | 20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում․ Փաշինյան | Հայաստանն ու Ադրբեջանն այժմ պատմական հնարավորություն ունեն վերջնական և տևական խաղաղություն հաստատելու. վարչապետ | Բանտարկյալների առկայության հանգամանքը թշնшմшնքի մթնոլորտի արտացոլումն է. Փաշինյանը՝ ադրբեջանում հայ գերիների մասին | Այս ռեժիմի թիրախnւմ մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն․ Տիգրան Աբրահամյան | «Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան | Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Գևորգյանի մահը հնարավոր էր կանխել, ինչը չարվեց. Միրզոյան

Լրահոս

Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ

Պատերազմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է հետախույզ Արթուր Ավանոսյանը՝ Կանդազը:

«Ճիշտն ասած դիմեցի պաշտպանության նախարարություն, նամակ պատասխան եկավ, որ դեռ ազատ տեղ չունեն, դրա համար էլ չգնացի: Գիտեք, կան պայքարի տարբեր ձևեր, եթե չկա զինված պայքար, կա քաղաքական պայքար, ես մտա քաղաքական պայքարի մեջ, պայքարող տեսակ եմ, չեմ կարող պարապ նստել, տուն եմ կորցրել, գերեզմաններ եմ կորցրել, եկեղեցիներ եմ կորցրել, չեմ ուզում, որ Հայաստանը՝ Կիրանցը, Սյունիքը  նորից զգա այդ ցավը:

Խաղաղություն չկա, սա խաղաղության իմիտացիա է, թուրքը մնում է թուրք, ով որ թուրքին չի ճանաչում, ես լավ եմ ճանաչում, թուրքի հետ ընկերացիր, մահակը ձեռքիցդ մի գցիր, իսկ մենք մահակ չունենք հիմա, այդ մահակը պետք է ձեռք բերել, ինչպե՞ս պետք է ձեռք բերել, այդ մահակը շատ հեշտ կարող է ձեռք բերվել, բանակը պետք է լրիվ փոխվի, զինվի, պետք է այնպիսի բանակ սարքել, որպեսզի հակառակորդը մեզ հետ այլևս ուլտիմատումով չխոսի, պետք է նոր զինատեսակներ և ռազմարդյունաբերությունը զարգացնենք: Պետք է համախմբել, միասնական լինել, մեր ռեսուրսը ամբողջությամբ մոբիլիզացնել՝ թե՛ գիտական, թե՛ տեխնիկական առումով»,- նշել է Կանդազը:

Նշենք, որ հետախույզ Կանդազի գործով դատակասն նիստը շարունակվում է:

Facebook
Twitter

Կարդացեք նաև