Skip to main content

Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող | Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա | Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է | «Ադեկվադ»-ի նախկին գրասենյակում խուզարկություն էր. տարել են հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը | Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող | Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ. Արմեն Հովասափյան | «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով | Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ | Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում ակցիաներ կազմակերպելու մեջ․ Բաքուն պատասխանել է | Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր | COP17-ին ընդառաջ՝ ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում | Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամ | Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում | Երկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել. Բելոզյորովը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին | Հռոմի Պապ Լևոն XIV-ի մոտ թոքի քաղցկեղ է հայտնաբերվել. նա վիրահատվել է

Լրահոս

Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, վերջերս արտառոց դեպք է տեղի ունեցել Երասխ գյուղի դպրոցում։ Դասապրոցեսի ժամանակ 14-ամյա աշակերտուհու հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել է հարվածներ հասցնել դստերը։ Ծեծին միջամտել են ուսուցիչները եւ տնօրենի հետ դուրս են հանել ծնողին։

Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրեն Մարո Չավուշյանն ասաց, որ ծեծը տեղի է ունեցել ընտանեկան հարցերի շուրջ․ «Դպրոցը որեւէ կապ չունի միջադեպի ու դրա պատճառների հետ։ Միջադեպից հետո ես ահազանգել եմ ոստիկանություն, ինչից հետո իրավապահները ժամանել են դպրոց»։ Չավուշյանը նշեց նաեւ․ «Երեխան հաջորդ օրվանից հաճախել է դպրոց, իրեն լավ է զգում»։ Միջադեպի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայրը ներգրավվել է որպես մեղադրյալ, խափանման միջոցը` բնակավայրից բացակայելու արգելք»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև