Skip to main content

Արթուր Դանիելյանը կալանավորվեց | Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան | Փաշինյանի պնդումը սխալ է. կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը. FIP | Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել | Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. Պապիկյան | Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին | Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան | Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am | «Իրար վիրավորելով ու ծեծելով երկրի համար ոչ մի հարց չեք կարգավորում»․ Մասիս Շիրոյանը՝ խորհրդարանական ուժերին | ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում | Հարսանեկան տեսանյութ, չբացահայտված թեմաներ. Ռաֆայել Երանոսյանի նոր ասելիքը` հոկտեմբերի 19-ին

Լրահոս

Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված բարձր քաղաքական երկխոսությունն ու բազամոլորտ համագոր­ծակ­ցությունը վերաճել են ռազմավարական գործընկերության․ Փաշինյանի ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով:

Նախագահին ուղղված ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և բարեկամ Չինաստանի ժողովրդին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 77-ամյակի առթիվ։

Անցած տասնամյակների ընթացքում Չինաստանը գրանցել է պատմական նշանակության ձեռքբերումներ, որոնք վկայում են չին ժողովրդի հետևողական աշխատանքի, ստեղծարար ներուժի և զարգացման հեռանկարային տեսլականի մասին՝ ամրապնդելով երկրի կարևոր դերակատարումն ու հեղինակությունը միջազգային ասպարեզում։

Առանձնահատուկ գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված բարձր քաղաքական երկխոսությունն ու բազամոլորտ համագոր­ծակ­ցությունը վերաճել են ռազմավարական գործընկերության, որն այսօր հաջողությամբ զարգանում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով։

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք գրանցել նոր ձեռքբերումներ՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ հարատև բարօրություն և առաջընթաց»։

Պետական խորհրդի նախագահին ուղղված ուղերձում ասված է. «Ընդունեք խնդրեմ ամենաջերմ շնորհավորանքներս ազգային տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 77-ամյակի առթիվ։

Անցած տասնամյակների ընթացքում Չինաստանն անցել է պետականության ամրապնդման և զարգացման նշանակալի ճանապարհ և այսօր իր տնտեսական ներուժով, գիտատեխնոլոգիական կարողություններով և միջազգային ներգրավվածությամբ կարևոր դերակատարություն ունի գլոբալ զարգացման օրակարգում։

Ուրախությամբ եմ փաստում, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված՝ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները վերջին տարիներին հասել են նոր մակարդակի՝ ձեռք բերելով ռազմավարական բովանդակություն:

Վստահ եմ, որ համատեղ հետևողական աշխատանքի շնորհիվ կշարունակենք խորացնել մեր գործընկերությունը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն, իսկ բարեկամ Չինաստանին՝ խաղաղություն, հարատև առաջընթաց և նորանոր ձեռքբերումներ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև