Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը | Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող | Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա | Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է | «Ադեկվադ»-ի նախկին գրասենյակում խուզարկություն էր. տարել են հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը | Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող | Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ. Արմեն Հովասափյան | «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով | Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ | Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում ակցիաներ կազմակերպելու մեջ․ Բաքուն պատասխանել է | Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր | COP17-ին ընդառաջ՝ ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում

Լրահոս

Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, կամ միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է. Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից

Վերջին 10-12 օրվա ընթացքում երկու կարևոր բան է տեղի ունեցել մեր դատավարության հետ կապված։ Այս մասին ասվում է ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի ուղերձում, հայտնում է News.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, կամ միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է։ Եվ այսպես, ամսի 18-ին մեզ տրամադրել են արդեն վերաքննիչ դատարանի վճռի էլեկտրոնային տարբերակը։ Բնական է, որ այնտեղ, ինչպես նաև նախկինում, ոչ մի ստորագրություն չկա, ոչ մի պաշտոնական նշույլ անգամ չկա։ Այնուամենայնիվ, բերել են և մեզ են տվել՝ 47 հատոր ընդհանուր ծավալով։ Երկրորդը այն է, որ մեր պաշտպանները ներկայացրել են բճռաբեկ բողոք իրենց գերագույն դատարան։ Երեք հոգու պաշտպաններն են ներկայացրել, մյուսներին չեն ներկայացրել կամ տեղյակ չենք, որ ներկայացրել են։ Գուցե սա խաղ է, չգիտեմ ինչ նպատակներով, այնուամենայնիվ այդ երկու կարևոր իրադարձություն է տեղի ունեցել։

Ինչ վերաբերում է այդ վճռին, ապա ասեմ, որ սա 99.9%–ով փաստորեն արտագրված է իրենց դատախազության և առաջին ատյանի դատարանի որոշումից, որևէ ձևով չի տարբերվում։ Այսինքն copy-paste արած ինչ-որ մի փաստաթուղթ է, բայց իր տարբերություն նախկին փաստաթղթերի, այստեղ մի փոքր այլ մասնավարություն են ընդունել կեղծիքների առումով։ Եթե դատախազությունը և առաջին ատյանի դատարանը պարզապես ստում էին, վերագրում էին բաներ, որոնք մենք չենք ասել կամ մեր ասածը ընդհանրապես չէր զետեղվում, այստեղ միքիչ այլ տարբերակ են ընտրել, մեր ասածները գրաքննության են ենթարկել, որոշ կարևոր բաներ հանել են, և սա համատարած է։

Օրինակ երբ մեզ մեղադրում են ինչ-որ հանցավոր միավորման անդամ լինելու մեջ, թեպետ այդ հանցավոր միավորումը նրանք չեն կարող հստակ բնութագրել, թե ինչ է, բայց դա Արցախն է, Հայաստանն է, դա հայ ժողովուրդն է ընդհանուր առմամբ, ուրեմն մենք բերում ենք տարբեր հակափաստակներ, որին նրանք չէին կարողանում որևէ ձևով արձագանքել։ Ես, օրինակ, բերել եմ մոտ մի քանի տասնյակ այդպիսի հակափաստակ, այդ այսպես կոչված խմբի վերաբերյալ հանցավոր, որևէ ձևով չեն կարող ասել որևէ բան ասել։ Մի հակափաստարկներից մեկը նրանց ուղղակի կատվացահար է անում։ Ես ասում եմ՝ եթե դա հանցավոր միավորում է, ինչո՞ւ է ձեր համազգային առաջնորդը, որը ներկայիս նախագահի հայրն է, մեր Հանրապետության հետ գործունեություն ունեցել, այսինքն առնչվել է ուղղակիորեն, բանակցություններ է վարել պաշտոնապես, և դա զետեղված է փաստաթղթերում։ Նրանք կաթվածահար են լինում։

Վերաքննիչ դատարանի նյութերում այդ ամենը հանված է, բայց գրած է, որ ես ասել եմ, որ նման մոտեցումը նաև հարվածում է ձեր պետականության լեգիտիմությանը։ Նրանք հանել են առաջնորդի անունը, ուղղակի գրել են, որ հարվածում է լեգիտիմության։

Կամ, ասենք, ինձ մեղադրում են տնտեսական հսկայական չարաշահումների մեջ, թեպետ երբեք բիզնեսով չեն զբաղվել։ Ես ասում եմ՝ այնպես եք ներկայացրել, կարծես, թե ես «Բրիթիշ պետրոլիումը» իմ սեփականություն է։ Կամ, ասենք, ինձ մեղադրում են, որ 1988 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի սեպտեմբերի 28-ը եղել եմ ինչ-որ կոմիտեում, որը որոշումներ էր ընդունում պատերազմի ու խաղաղության մասին։ Լավ, ասում եմ հեգնանքով, 1988 թվականի սեպտեմբերը պարզ է, 10-րդ դասարան եմ տեղափոխվել, միգուցե սա է չափանիշը, բայց ինչի՞ 1991 թվականի դեկտեմբերի 28-ը, ոչ թե 27-ը կամ 29-ը, դա անհասկանալի է։ Այսինքն սա մի անմակարդակ գրաքննություն անցած մի փաստաթուղթ է։

Ինչ վերաբերում է մեր պաշտպաններին, ապա իրոք, բողոք ներկայացրել են, թեպետ մեզ հետ չեն հանդիպել։ Բավականին լավ մեկնաբանված բողոք է ներկայացվել, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ պաշտպանից, որովհետև այնտեղ նշված են բոլոր չարաշահումները օրենքների նկատմամբ, միջազգային իրավունքի նկատմամբ։ Այս երկրում նման մոտեցումն, իրոք, մեծ խեզախություն է, մարդասիրության և պրոֆեսիոնալիզմի դրսևորում է։

Հիմա, փաստորեն, մեկնարկում է իրենց գերագույն դատարանում մեր բողոքի փուլը, պարզ է՝ ինչ է լինելու։ Չգիտեմ՝ երբ են այդ գործը քննելու, բայց գիտեմ՝ ինչով է ավարտվելու։ Այսինքն նույն ձևի այդ իրավական, քաղաքական, բարոյական խախտումները, այդ կոպտագույն չարաշահումները տեղի են ունենալու։ Բայց մեզ համար դա չի կարևորը, ուղղակի փաստն է կարևոր, որ այդ ձևական ատյանով անցնենք հետագայում և պատմության համար, և մեր հետագա քայլերի համար։

Ասեմ նաև, որ վերաքննիչ դատարանի նյութերում վերջին՝ 47-րդ հատորը, 333 էջ ծավալով ընդհանրապես չի ընդունվել։ Այնտեղ գրված է որոշման հիմնավորումը, թե ինչու են այդ բոլոր որոշումները թողնում անփոփոխ, ընդհանրապես չի ներկայացվել։

Բայց մենք չենք հուսահատվում, իրավունք էլ չունենք, չենք էլ հուսահատվելու, կանգնած ենք ամուր։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել մեզ սատարող բոլոր մեր քույրերին և եղբայրներին, թե՛ հայրենասեր հայրենակիցներին, թե՛ արևազգի մեր քույրերին և եղբայրներին, և ասենք, որ այն, ինչ դուք անում եք, շատ կարևոր է, Աստված պահապան ձեզ բոլորին, շնորհակալություն»,- ասել է Բաբայանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև