Skip to main content

Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան | Փաշինյանի պնդումը սխալ է. կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը. FIP | Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել | Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. Պապիկյան | Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին | Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան | Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am | «Իրար վիրավորելով ու ծեծելով երկրի համար ոչ մի հարց չեք կարգավորում»․ Մասիս Շիրոյանը՝ խորհրդարանական ուժերին | ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում | Հարսանեկան տեսանյութ, չբացահայտված թեմաներ. Ռաֆայել Երանոսյանի նոր ասելիքը` հոկտեմբերի 19-ին | Տեսանյութ։ «Խոսրովի անտառ» արգելոցում ֆոտոթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի

Լրահոս

Բացի անվերջանալի խցանումներից, քաղաքին սպասվում է նոր փորձություններ. Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․
Հարգելի՛ երևանցիներ
Ձեր հարյուրավոր բողոք ահազանգներին՝ կապված Երևանում անվերջանալի ու խայտառակ խցանումների մասին։
Երևան քաղաքը՝ իր ենթակառուցվածքներով նախատեսված չի եղել այսքան նոր բազմաբնակարան, ամեն քայլափոխի կառուցվող «էլիտար» շենքերի համար։
Բացի անվերջանալի խցանումներից քաղաքին սպասվում է նոր փորձություններ, խմելու ջրի, ոռոգման համակարգի ու էլեկրտականության խափանումների տեսքով։
Վերջին տարիներին Երևանում տրվել է մոտ 23.000 շինթույլտվություն, առանց դրանց ռիսկերը հաշվի առնելու։
Ավագանու նիստերում չզեկուցվող հարցերի անվան տակ ու անտեսելով քաղաքացու շահը, քաղաքի կառավարումը տապալածները աջ ու ձախ տալիս են նոր շենքերի կառուցման թույլտվությունները։
Վերջին «նվերը» կենտրոն վարչական շրջանի բնակիչներին՝ Թումանյան- Ալավերդյան խաչմերուկի վրա կբուսնի մի քանի բազմահարկ շենքեր։
Խցանումների առաջնային խնդիրը՝ սա է։
Երևանը չկառավարելու հետևանքը !!!
Facebook
Twitter

Կարդացեք նաև