Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը | Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող | Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա | Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է | «Ադեկվադ»-ի նախկին գրասենյակում խուզարկություն էր. տարել են հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը | Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող | Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ. Արմեն Հովասափյան | «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով | Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ | Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում ակցիաներ կազմակերպելու մեջ․ Բաքուն պատասխանել է | Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր | COP17-ին ընդառաջ՝ ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում

Լրահոս

Անշարժ գույքի շուկայում բարձր գներ են, նշանակում է մարդիկ, ովքեր ունեն սեփական տուն, իրենց տանը նստած՝ ոչինչ չանելով հարստանում են. Փաշինյան

Անշարժ գույքի շուկայում բարձր գներ են, նշանակում է մարդիկ, ովքեր ունեն սեփական տուն, իրենց տանը նստած՝ ոչինչ չանելով հարստանում են: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չեմ ուզում թաքցնել, գրեթե ամեն օր նամակներ եմ ստանում մեր քաղաքացիներից, ովքեր ասում են, որ վարձակալության վճարները բարձրացել են: Իհարկե, դա մեզ համար զուտ սոցիալական առումով մտահոգիչ է, բայց մյուս կողմից այն, որ անշարժ գույքի շուկայում բարձր գներ են, դա այն մասին է, որ մարդիկ, ովքեր ունեն սեփական տուն, իրենց տանը նստած՝ ոչ մի բան չանելով, ըստ էության հարստանում են: Հայաստանի Հանրապետության մեր քաղաքացիների դեպքում էլ՝ մարդը, ում տունը 3 տարի առաջ արժեր ենթադրենք 50,000 դոլար, այսօր արդեն արժե 100,000 դոլար, և մարդն ինքն իր համար չի ֆիքսում, որ կրկնակի հարստացել է, ու եթե ոչ վերջին 3 տարում, ապա գոնե վերջին 8 տարում հաստատ այսպեիսի էֆեկտներ կլինեն:

Պատկերացրեք 2018 թվականին մարդու տունը արժեր 50,000 դոլար, իսկ 2026 թվականին այդ նույն տունը արժի 100,000 դոլար, մարդը կրկնանկի հարստացել է, բայց ինքը չգիտի դրա մասին, կամ էլ չի արձանագրում: Ճիշտ է փաստ չէ, որ ինքն իր տունը կվաճառի, բայց օրինակ եթե 2018 թվականին որոշեր տունը գրավ դնել և բիզնես սկսելու համար վարկ վերցնել, 2018 թվականին դրա համար կարող էր վերցնել 30,000 դոլար, հիմա կարող է վերցնել 60,000 դոլար՝ կրկնակի ավելի։ Մեր ընկալումներում այս նրբությունները չկան, բացակայում են, բայց սա է պետք հաշվի առնել, ես չեմ ուզում թաքցնել, Երևանում անշարժ գույքի գների այսքան թանկանալը կարող են մի երևույթի բերել, որը ցանկալի երևույթ է:

Դա այն է, որ դեպի Երևան հոսքերը մի քիչ դանդաղեն, բիզնեսները որոշեն իրենց ինքնարժեքն ու ծախսերը նվազեցնելու համար կամաց-կամաց Երևանի կենտրոնից դուրս գալ, այդպիսով մարդկային հոսքը, աշխատատեղերը տեղափոխվեն դեպի մարզեր: Վարձավճարներից առավել հաճախ բողոքում են այն մարդիկ, ովքեր մարզերից եկել են Երևան աշխատանք գտնելու, հիմա եթե այս էֆեկտը աշխատանքի որոշակի հատվածը հետ տանի մարզեր, դա կարող է հնարավորություն ստեղծել, որ այդ մարդիկ գնան և իրենց տներում ու մարզերում ապրեն»,- նշել է Փաշինյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև