Skip to main content

Ընտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները․ ՄԻՊ | Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը | Մենք այս պահի դրությամբ նման ազդակ չունենք. Փաշինյանը՝ գազի գնի հնարավոր բարձրացման մասին | Անշարժ գույքի շուկայում բարձր գներ են, նշանակում է մարդիկ, ովքեր ունեն սեփական տուն, իրենց տանը նստած՝ ոչինչ չանելով հարստանում են. Փաշինյան | Շատ կարևոր է, որ Հայաստանը ճիշտ գնահատի այս պատմական պատասխանատվությունը. Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ | Երևանում «Nissan Tiida»-ն բախվել է «Nissan Rogue»-ին, վարորդներից մեկը քաղաքական մեկնաբան Արթուր Կիրակոսյանն է | Հ1-ը էժանագին «կռուտիտ» արեց, ՀՀ-ն անատամ դարձավ, անգամ ագրեսոր ու հարձակվող երկիր Ադրբեջանում այդ օրը հիշատակի օր էր. Արմեն Աշոտյան | Բացի անվերջանալի խցանումներից, քաղաքին սպասվում է նոր փորձություններ. Գևորգ Ստեփանյան | Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությունը Կիրանց է այցելել | Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբեր ամսին | Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, կամ միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է. Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից | Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված բարձր քաղաքական երկխոսությունն ու բազամոլորտ համագոր­ծակ­ցությունը վերաճել են ռազմավարական գործընկերության․ Փաշինյանի ուղերձը | Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ» | Իշխանությունը զբաղված է ակտիվ մարդկանց լռեցմամբ, ճնշումներով, ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան | ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը. «Հրապարակ»

Լրահոս

Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը

«Արցախ Միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակներն այսօր հանձնել է ՀՀ կառավարությանը՝ խնդրելով  ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ դրանց փոխանցումն ադրբեջանական գերության մեջ գտնվող բոլոր հայերին ապահովելու համար։

Նամակներն ուղղված են Բաքվում պահվող 19 գերիներին, և ուղարկվել են աշխարհի տարբեր երկրներից: Դրանք աջակցության ու զորակցության նամակներ են: Գերիներին նամակներ գրելու կոչով հանդես էր եկել Բաքվում պահվող բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը: Նա ավելի վաղ հայտարարել էր Բաքու կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց կազմակերպելու նախաձեռնության մասին՝ Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին այցելելու, նրանց նամակներ, լուսանկարներ ու թույլատրելի անձնական իրեր փոխանցելու համար։

«Երկարատև կալանքի տակ գտնվող մարդկանց համար նման նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի։ Խոսքը մարդու հիմնարար իրավունքի մասին է՝ իմանալ, թե ինչ է տեղի ունենում իրենց հարազատների հետ, նրանց աջակցության խոսքեր փոխանցելու հնարավորություն ունենալ և համոզվել, որ իրենք մոռացված չեն»,- հայտարարել էր տիկին  Զոնաբենդը։

Նախաձեռնության իրականացմանն աջակցելու խնդրանքով Վերոնիկա Զոնաբենդը դիմել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային: Ադրբեջանական կողմից որևէ պաշտոնական արձագանք նրա դիմումին չի եղել, Հայաստանի կառավարությունը ևս դեռևս հստակ պատասխան չի տրամադրել:

«Արկղը, որը հանձնելու ենք, պարունակում է 1254 նամակ՝ ուղղված բոլոր հայ գերիներին:  Այս նամակները հավաքվել են Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ տիկին Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնության շրջանակում: Քանի որ Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքել տիկին Զոնաբենդի դիմումին, իսկ Հայաստանի կառավարությունից որևէ գործնական պատշաճ աջակցություն չի ցուցաբերվել, ինչի արդյունքում նախաձեռնությունը կյանքի չի կոչվում, «Արցախ Միությունը», ստանալով տիկին Զոնաբենդի համաձայնությունը, որոշեց այս նամակները հանձնել Հայաստանի կառավարությանը՝ նամակների փոխանցումը հասցեատերերին ապահովելու համար, քանի որ Հայաստանի Հանրապետությունը  սահմանադրական պարտավորություն ունի պաշտպանելու հայերի և ՀՀ քաղաքացիների այդ թվում՝ բոլոր գերիների իրավունքները և ապահովելու նրանց վերադարձը»,-ասել է Արտակ Բեգլարյանը։

Նա նամակները և կից հանրագիրը պաշտոնապես փոխանցել է ՀՀ կառավարությանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև