Skip to main content

Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան | Փաշինյանի պնդումը սխալ է. կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը. FIP | Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել | Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. Պապիկյան | Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին | Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան | Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am | «Իրար վիրավորելով ու ծեծելով երկրի համար ոչ մի հարց չեք կարգավորում»․ Մասիս Շիրոյանը՝ խորհրդարանական ուժերին | ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում | Հարսանեկան տեսանյութ, չբացահայտված թեմաներ. Ռաֆայել Երանոսյանի նոր ասելիքը` հոկտեմբերի 19-ին | Տեսանյութ։ «Խոսրովի անտառ» արգելոցում ֆոտոթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի

Լրահոս

Հայ աղջիկը ինքնապաշտպանվելու նպատակով դանակով հարվածել է ադրբեջանցի զինծառայողին

ArmLur.am-ին բացառիկ տեղեկությունների՝ համաձայն հայ աղջիկը դանակով հարվածել է ադրբեջանցի զինծառայողին՝ այդ կերպ փորձելով ինքնապաշտպանվել։

Ավելի վաղ լրատվամիջոցը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին․ ադրբեջանցուն ձերբակալել են ու այս պահին ոստիկանությունում է։

Դեպքին մասին պաշտոնապես անդրադարձավ ԱԱԾ-ն․ «Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։ Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև