Skip to main content

Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան | Վնասվածքներ ունեն նաև Շաքիի բնակչուհու երեխաները․ ադրբեջանցի զինծառայողի դեպքով քրվարույթ է նախաձեռնվել | Ադրեջանցին Սև լճով է անցել, հետո հասել Շաքի | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ են պատմում Շաքիի բնակիչները համայնքում հայտնված ադրբեջանցու մասին | Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է | Ադրբեջանցու կողմից վիրավորում է ստացել նաև Շաքիի բնակիչ Անիի 15 ամյա որդին, ոչ թե՝ եղբայրը | Վիրավորում ստացած կինը իր երեխաների հետ տեղափոխվել է Երևան | Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն | Պայմանագրային զինծառայող է մահացել | Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էս դատավճիռը Էդգար Ղազարյանին պատգամավորական մանդատից զրկելու մասին էր. Ռուբեն Մելիքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ի ուզածն է. չեմ ազատազրկվի, բայց մանդատից կզրկեն դատարանի վճիռն ուժի մեջ մտնելուց հետո. Ղազարյան | Կինը երեք երեխաների հետ տուն է վերադարձել դպրոցից ու տեսել ադրբեջանցուն. Արամ Գևորգյան | Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջն այս պահին վիրահատում են | Հայ աղջիկը ինքնապաշտպանվելու նպատակով դանակով հարվածել է ադրբեջանցի զինծառայողին

Լրահոս

Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան

Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը: Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Նույնիսկ մեկ ադրբեջանցու սահմանային հատումն ու հայկական բնակավայրերում հայտնվելը, առավել ևս՝ քաղաքացիական անձանց վնասելը, բավական է եզրակացություն կազմելու ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, դրա ինստիտուտների իրական վիճակի մասին:

Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները», էշելոնացված տեսադիտարկման համակարգերը, սահմանագծին տարբեր գովազդված ծրագրերով ներգրավված անձնակազմը չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, այն հատելը և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը:

Իսկ Բաքվից փոխանցված տեղեկատվության պայմաններում ադրբեջանցի զինծառայողի ֆիքսումը տեղի է ունեցել ոչ թե հատուկ օպերացիայի կամ գործողությունների կազմակերպման, այլ քաղաքացիական անձի ու նրա անչափահաս երեխաների հետ միջադեպի հետևանքով:

Սա է միլիարդավոր գումարների մսխման և ուժային համակարգը ներքաղաքական հարցերում կենտրոնացնելու դառը հետևանքները»,- գրել է Աբրահամյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031