Skip to main content

Սպասվում է կարճատև անձրև. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով | Երանոս գյուղում «Mercedes G»-ն բшխվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանը. առաջացել է գազի արտահոսք. կա վիրավnր | Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան | ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա մինչև տարվա ավարտը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սուրեն Պապիկյանի պաշտոնավարման 5 տարին. ՊՆ-ի անդրադարձը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ողբերգական դեպք Կոտայքում. 18- ամյա աղջիկ է մահացել | Կապանում անցկացվեց ավանդույթ դարձած կուրկուտի փառատոնը | «Վալոդյան հոգատար հայր ու ամուսին էր, նվիրված որդի, անփոխարինելի ընկեր». Այսօր Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկան | Սևանի տներից մեկում հայտնաբերվել է ծխահարված տղամարդու մարմին | Գորիսում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Վարդենյաց լեռնանցքում՝ ձնախառան անձրև | Ինչ էլ ասեք քարոզչության, իրար խաբելnւ և մարդկանց մոլորեցնելու համար, մեկ է՝ ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են. Տիգրան Աբրահամյան | Փաշինյանը և Կամբոջայի վարչապետը մտքեր են փոխանակել տարածաշրջանային համագործակցության և խաղաղությանը միտված քայլերի շուրջ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կապանցուց լավ կուրկուտ պատրաստող չկա. խոհարարը բացահայտում է պապերի բաղադրատոմսը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կուրկուտի ավանդական փառատոն Կապանում. հասույթով անապահով ընտանիքի տուն կտան | Դատախազը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին․ նրանք կկալանավորվեն

Լրահոս

Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանն ակնկալում է միայն մեկ վերջին քայլ՝ Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին վերաբերող փոփոխությունների կատարում, ինչից հետո վերջնական խաղաղության համաձայնագիրը կդառնա իրականություն: Այս մասին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է Բաքվում կայացած CAMCA 2026 տարածաշրջանային ֆորումում, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում հաստատվել են խաղաղություն և անվտանգություն, սակայն կարևոր է ապահովել դրանց կայունությունը:

Նա նշել է, որ տարիներ շարունակ շարունակվող հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորվել է, և Ադրբեջանը դրսևորել է ռազմավարական համբերություն և առաջնորդություն:

«Մենք միշտ ասել ենք, որ հաղթել ենք պատերազմում, բայց կարևոր էր անել ևս մեկ բան՝ հաղթել խաղաղությունը: Դա իրոք չափազանց բարդ խնդիր էր, որը պահանջում էր ռազմավարական մտածողություն, համբերություն և նախագահի առաջնորդություն», — ընդգծել է նախագահի օգնականը:

Հաջիևի խոսքով՝ այժմ տարածաշրջանում դե-ֆակտո գոյություն ունի խաղաղություն:

«Ինչպես ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մենք ապրում ենք խաղաղության պայմաններում և նույնիսկ սովորում ենք ապրել խաղաղության պայմաններում: Մեր անկախության առաջին օրերից մենք գետնի վրա բավարար խաղաղություն չենք ունեցել: Բայց հիմա մենք ջանասիրաբար աշխատում ենք, և այսօր տարածաշրջանում դե-ֆակտո գոյություն ունի խաղաղություն: Սակայն խաղաղությունը չպետք է մնա միայն թղթի վրա», — նշել է նա:

Հաջիևը հավելել է, որ խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման համար ակնկալվում է համապատասխան փոփոխությունների կատարում Հայաստանի Սահմանադրությունում:

«Մենք ակնկալում ենք միայն մեկ վերջին քայլ՝ Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին վերաբերող փոփոխությունների կատարում: Դրանից հետո, կարծում եմ, վերջնական խաղաղության համաձայնագիրը կդառնա իրականություն», — ասել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև