Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել էր քրվարույթ՝ զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, հրազենի ապօրինի շրջանառությունը, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը: Այս մասին հայտնում են Դատախազությունից:
Դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրվարույթ՝ պետական սահմանն ապօրինի հատելը, հրազենի մաքսանենգություն: Նախաձեռնված այս վարույթը միացվել է մայր վարույթին:


















































