Skip to main content

Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ

Լրահոս

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին, ՀՀ-ին խուսափել լարվածության ցանկացած ավելորդ էսկալացիայից

Այս շաբաթ լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 44-օրյա պատերազմի ավարտի երկրորդ տարին։ Այս առիթով ԵՄ-ն հիշում է վերջին 30 տարիների ընթացքում հակամարտության բոլոր հայ և ադրբեջանցի զոհերին։ Լիովին գիտակցելով այս դժվարին ժառանգությունը՝ այն երկու կողմերին էլ կոչ է անում շրջել թշնամության էջը և շարունակել հաշտեցման ջանքերը՝ կանխելու մարդկային կյանքերի և վնասների հետագա անհարկի կորուստները։

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության կողմից տարաձայնությունները հաղթահարելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բազմաթիվ քայլերը։ ԵՄ-ն բարձր է գնահատում նրանց շարունակական ներգրավվածությունը տարբեր մակարդակներում և տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում:

Թեև այս բանակցություններն ակնհայտորեն բարդ են և ժամանակ կպահանջեն, կարևոր է, որ այդ թափը պահպանվի, համաձայնեցվեն առաջ շարժվելու կոնկրետ քայլեր և ստեղծվի անվտանգ, ապահով և բարեկեցիկ միջավայր՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց:

Դեռևս անկայուն միջավայրում, որտեղ վերջին 30 տարիների վերքերը հեռու են ապաքինվելուց, ԵՄ-ն ևս մեկ անգամ կոչ է անում կողմերին մեղմել իրենց հռետորաբանությունը և խուսափել լարվածության ցանկացած ավելորդ էսկալացիայից, այդ թվում՝ միմյանց հասցեին հնչող սպառնալիքներից կամ մեղադրանքներից, ռազմական սադրանքներից և գործողություններից։

ԵՄ-ն կշարունակի ակտիվորեն ներգրավված լինել երկու կողմերի ցանկությունների կատարման գործում և աջակցել նրանց աշխատանքում բոլոր չլուծված խնդիրների համապարփակ և արդար կարգավորման ուղղությամբ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև