Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Հասմիկ Պապյանն ահազանգում է. ճռճռոցներ, հեռախոսազանգեր համերգասրահում.աշխարհի ոչ մի երկրում, ոչ մի գյուղաքաղաքի դահլիճում հնարավոր չէ նման վարք

Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ահազանգ, հորդոր, խնդրանք!

Իմ բարեկամությունը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ տասնամյակների վաղեմություն ունի։ Տարիներ շարունակ ես այս դահլիճում հանդես եմ եկել որպես մենակատար։ Հայաստան մշտապես վերադարձից հետո, հաճախ եմ լինում սիրելի դահլիճում, որպես ունկնդիր։

Երկու տարի շարունակ, հարցազրույցներում, տարբեր առիթներով հայտնել եմ իմ խորը մտահոգությունը համերգների ընթացքում տարատեսակ լուսանկարիչների, տեսագրող և ձայնագրող օպերատորների, ինչպես նաև հսկիչների անթույլատրելի պահվածքի մասին, բայց ցավոք առ այսօր ոչինչ տեղից չի շարժվում։

Համերգի ընթացքում, անդադար ներս ու դուրս են անում տարբեր մարդիկ, (գաղտնիք չէ, որ դահլիճի դռները սարսափելի ճռռում են), հսկիչները տեղից-տեղ են փոխադրում իրենց ցելոֆանե տոպրակները, պատասխանում հեռախոսազանգերին։ Հազիվ հարմարվում ես լուսանկարչի աղմկոտ «գոյությանը» քո կողքին, երբ կարճ չանցած նա ճարպկորեն հայտնվում է բեմի վրա, հպարտորեն շարունակելով չխկչխկացնել իր կամերայով, որի ձայնը լսելի է դառնում մինչև պարտեր։

Հավատացե՛ք, աշխարհի ոչ մի երկրում, ոչ մի գյուղաքաղաքի դահլիճում հնարավոր չէ նման վարք։ Ասեմ, որ շատ հայտնի համերգասրահներում որպես հսկիչ աշխատում են երաժշտությանը և արվեստին սիրահարված երիտասարդ ուսանողներ, որոնց համար

աշխատանքից զատ, պատիվ է ներկա գտնվել բացառիկ համերգների։

Ինչպիսի «գերաստղ» էլ հանդես գա բեմում, արդյունքը մեկն է՝ ամեն անգամ ես ուժեղ գլխացավով վերադառնում եմ տուն, խորապես հիասթափված և ափսոսանքով այն մարդկանց ջանքերի և աշխատանքի հանդեպ, որոնց շնորհիվ դեռևս շարունակում են Հայաստան այցելել մեծանուն երաժիշտ-կատարողներ։

Եթե լրջորեն չվերաբերվենք այս խնդրին և չփորձեք լուծումներ գտնել վերադարձնելու հանդիսատեսի հանդեպ հարգալից վերաբերմունքը, ապա մենք կմնանք այն գավառական մակարդակին, ուր շատ երաժիշտ կատարողներ կայցելեն մեր երկիր Հայաստանի և հայ ունկնդրի մասին դեռևս ունեցած անցյալի հիշողությունների շնորհիվ։

Այն անձինք, ովքեր ավելորդ, կամ անտեղի կհամարեն իմ սրտացավ դիտարկումը, կդասվեն ֆիլհարմոնիայի դահլիճ այցելուների թվին, որոնց համար կարևոր է սոսկ ձևը, այլ ոչ թե բովանդակությունը։ Վերջին երկու տարիներին բնակվելով Հայաստանում, հավատացեք, որ Եվրոպայում իմ ունեցած հնարավորություններից ոչնչի պակաս չեմ զգում ու չեմ կարոտում, բացի հայտնի համերգասրահներ այցելելու վայելքից։

Թախանձագին խնդրում եմ պատկան մարմիններին և ֆիլհարմոնիայի ղեկավարությանը, ականջալուր լինել նախ և առաջ երկրի վարկանիշը ապահովող այս հույժ կարևոր խնդրին։

Պատրաստ եմ սիրով մասնակցել համատեղ լուծումներ գտնելու քննարկումներին և առաջարկներին, եթե դրանց անհրաժեշտությունը լինի»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև