Skip to main content

Համոզված եմ, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն. Փաշինյան | Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մահը | Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ) | Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին | Ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում է ձյուն | Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnh | Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ» | Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան Աբրահամյան | Ուշիի ողբերգական ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն, տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող 22-ամյա Էրիկ Մխոյանը | ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան | Միասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարիներով դատարանների դռներ ենք, ես առաջարկություն ունեմ կառավարությանը. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 32 դատական գործեր ունենք, մեր սփականությունից մեզ վռնդել չեն կարող. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակություն. սեփականատիրոջ իրավունքը ոտնահարում եք, բիզնեսն շահը հովանավորում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ իմ տնից ուզում եք հանեք, արդարություն չկա, կա կոռուպցիա. կենտրոնի բնակիչ

Լրահոս

Բաքուն հիմա էլ հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ. Ազատություն

Գանձասարն ու Դադիվանքը Կովկասյան Աղվանքի ժառանգություն հռչակող Բաքուն հիմա էլ հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից որմնանկարներ, խաչքարեր և այլ մշակութային արժեքներ Հայաստան տեղափոխելու մեջ։ Այս մասին գրել է Ազատությունը:

Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան հայտարարել է, թե Դադիվանքից հանված որմնանկարների և խաչքարերի մասին տեղեկությունները դեռ 2025 թվականի հոկտեմբերին փոխանցվել են Ինտերպոլին, որոնք ներառվել են «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում։

Ադրբեջանցի պաշտոնյայի պնդմամբ՝ 2020 թվականի պատերազմից հետո Քելբաջարից հայկական ուժերի հեռանալու ժամանակ Դադիվանքից Հայաստան են տեղափոխվել խաչեր, զանգեր և որոշ որմնանկարներ հանվել են պատերից։ Հաջիևան հայկական կողմին մեղադրել է նաև դրանք արտերկրում որպես հայկական արվեստի գործեր ներկայացնելու մեջ։

Բաքուն նաև կասկածի տակ է դնում Դադիվանքում հայկական կողմի իրականացրած վերականգնողական աշխատանքները։ Հաջիևայի խոսքով՝ 1997-2011 թվականներին Հայաստանի և Հայ առաքելական եկեղեցու միջոցներով աշխատանքներ են կատարվել վանական համալիրում, իսկ 2014-ից՝ նաև որմնանկարների վրա։ Ադրբեջանցի պաշտոնյան դրանք ներկայացրել է որպես համալիրի սկզբնական տեսքը փոխած աշխատանքներ։

Հայտարարությունը հաջորդում է Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության շուրջ նոր վեճին։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին տարել էր Գանձասար և Դադիվանք՝ երկու հայկական միջնադարյան վանական համալիրներն էլ ներկայացնելով որպես Կովկասյան Աղվանքի ժառանգություն։

Facebook
Twitter

Կարդացեք նաև