Skip to main content

Արարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն | Դավիթ Համբարձումյանը կառաջադրվի Մասիսի ղեկավարի պաշտոնում | Փաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան | ՀՀ-ն Սփյուռքին կարող է առաջարկել միայն մի բան՝ ինքն իրեն. Փաշինյանի ամբողջական ելույթը՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովին | «Տապակա»-ի մոտ ավտոմեքենան կայանելու պատճառով ծեծկռտnւք է տեղի ունեցել. ռեստորանի 24-ամյա աշխատակիցը վիրավnրվել է | Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ | Համոզված եմ, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն. Փաշինյան | Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մահը | Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ) | Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին | Ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում է ձյուն | Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnh | Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ» | Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան Աբրահամյան | Ուշիի ողբերգական ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն, տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող 22-ամյա Էրիկ Մխոյանը

Լրահոս

Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան

Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը։ «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Պայքարը շարունակվում է․

Վերնագիրը կարող ենք դնել թե´ հարցականով, թե´ բացականչականով, թե՝ ֆատալիզմ կամ պաթետիզմ արտահայտող ցանկացած այլ նշանով։ Պրոբլեմի էությունը չի փոխվելու։

Այդ ձևակերպումը պարբերաբար լսվում է՝ քաղաքական միավորներից, հասարակական-քաղաքական գործիչներից, ազնիվ մարդկանցից։ Բայց գալիս է մի պահ, երբ նոր հարցադրման կարիք է զգացվում։

Պայքար ո՞ր հեռանկարի դեմ և ո՞ր հեռանկարի համար, պայքար ո՞ր միջավայրում, ո՞ր հանրային պահանջով։ Ի վերջո, պայքարը պետք է ունենա տեսլական, ժամկետ, կառուցվածք, ընթացիկ գնահատման մեխանիզմներ, ռեսուրսներ՝ մարդկային, ինտելեկտուալ, նյութական, և այլ պարամետրեր։

Կար Վարդգես Գասպարի, որն ուղղակի պառկում էր։ Պայքարի այդ ֆորմատում նա ընկալելի էր։ Կողքից նայելիս տպավորություն է, որ այսօրվա մեր քաղաքական պայքարը դարձել է մոտավորապես մի մեծ «Վարդգես Գասպարի»։ Պայքարում ենք, էլի։

Պայքարը շարունակվում է անհատական մակարդակում, և բանտերում, անազատության մեջ, խորհրդարանից դուրս ու Աժ-ում մենք ունենք լուրջ անհատներ, որոնք պայքարում են։ Բայց դա ինստիտուցիոնալ պայքարը չէ։ Դժվար է ասել, թե որքան են հաջողության շանսերը։

«Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր։ Հստակ պետք է հասկանալ և նույնքան հստակ բացատրել՝ ո´ւր է գնում Հայաստանը։

Այսօր մեր ազգային, պետական, քաղաքական, հանրային օրակարգը էպիզոդների օրակարգ է, որոնք ձևակերպված չեն մեկ ամբողջության մեջ։

Տիգրանաշենը, սահմանադրությունը, եկեղեցին, ռուսական բազան, Ադրբեջանի այս կամ այն պահանջն ու քայլը առանձին-առանձին չեն կարող դառնալ օրակարգ։

2021-2026-ի պայքարը չի կարող նույնությամբ շարունակվել այսօր՝ 2026-ի ընտրություններից հետո։ Մոտեցումները, մեթոդները, շեշտադրումները, բովանդակությունը չեն կարող նույնը մնալ։ Հնգամյա այդ ծանր փուլից հետո անհնար է չապրել անձնային և հանրային աճ, չվերաիմաստավորել կյանքը, չանցնել այլ լուրջ տրանսֆորմացիաներով։

Մոնոթեմատիկ պայքարը ունենալու է նույն արդյունքը։ Կոպիտ ասած՝ եթե մենք սևեռվենք Տիգրանաշենի կամ ցանկացած այլ մոնոթեմայի վրա՝ սահմանադրություն կամ որևէ այլ հանձնվող գյուղ, ապա իշխանությունն ամեն անգամ խաղարկելու է նույն սցենարը, թե իբր «չանենք՝ լինելու է պատերազմ»։ Ու հասնելու է իրեն ցանկալի արդյունքին։

Մենք պետք է առանց վախենալու առերեսվենք 2026-ի ԱԺ ընտրությունների արդյունքների հետ ու դուրս գանք «իրավագիտակից ու ազնվագույն մեր հասարակությունը կործանվում է կեղեքիչների ձեռքին» մեր հորինած սցենարից։

2021-2026 փուլում ամեն ինչ ասվել է, բացատրվել։ 2021-2026-ի հետևանքները բոլորիս ընդհանուր պատմությունն է՝ բոլորիս աչքի առաջ, և եթե դրանից հետո ընտրության արդյունքն այսպիսին է լինում, ապա հասարակության իսկապես իրավագիտակից և պայքարող հատվածը պետք է գնա խորքային փոփոխությունների՝ դրանով իսկ դառնալով պահանջարկված։

Իրական քաղաքականությունը այսօրվա Հայաստանի մասին է և այսօր կերտվող Հայաստանի վաղվա օրվա։ Պետք է հասկանալ իրավիճակը, առանց վախենալու փոխել-հստակեցնել հարցադրումները, ձևավորել միասնական մոտեցումներ, առանց քաշվելու՝ նոր մոտեցումները, նոր ասելիքը մատուցել լայն հանրությանը։ Եվ որ շատ կարևոր է՝ մատուցել նոր բառապաշարով, նոր տոնայնությամբ։ Այս մթնոլորտում, այս միջավայրում, այս անորոշության մեջ հասարակությունը ի՞նչ «Քյարքի», ամբողջական մարզեր կզիջի՝ առանց մտածելու, ու հաջորդ օրը կշարունակի իր սովորական կյանքը։ Ինչպե՞ս դուրս գալ այս վիճակից։ Ուտել-խմելու հանրային դոմինանտը ինչպե՞ս փոխել պետական մտածողության և քաղաքացիական վարքագծի։

Ամփոփում․

Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը։ Ներսից և առավել ցավոտ՝ դրսից, այնպե´ս կխաղարկեն մեր այս պարզունակությունը, որ առաջիկա 100 տարին տակից դուրս չենք գա։

Այստեղ առաջ է գալիս ամենաառանցքային խնդիրը՝ ներքին երկխոսություն, ներհանրային երկխոսություն, միջընտրազանգվածային երկխոսություն։ Սրա  մասին ավելի հանգամանալից՝ հաջորդիվ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև