Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ Կառավարությունն առաջարկում է 2023թ.-ից սկսած 3 տարվա ընթացքում ներդնել Հայաստանի ռեզիդենտ քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ:
Նա ներկայացրեց, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում երեք փուլերով ներդնել միջազ¬գային պրակտիկայում լայնորեն կիրառվող՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգ: Համակարգի ներդրմամբ՝ 2025 թվականի հաշվետու տարվա համար 2026 թվականին հայտարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ ռեզիդենտ բոլոր քաղաքացիները:
Այսպիսով հայտարարագրում ինքնաշխատ եղա¬նա¬կով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, օրինակ՝ հարկային գործակալի կողմից հաշվարկված եկամուտների և վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:
Նախագծով առաջարկվում է հայտարարագրման համակարգը ներդնել երեք փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի: Նախագծերի նպատակը Հայաս¬տանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումն է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա շատ կարևոր քայլ ենք անում: « Նման քայլերի տրամաբանությունը թերևս բխում է մեր գաղափարական այն արձանարգումից, որ պետությունը և ՀՀ-ն կարող է հարատևել միայն նրա քաղաքացիների պետություն ունենալու կամքի առկայութան վրա»,-ասաց նա:


















































