Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդությունները զգալի շատացել են

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինները 3-ն են, որը սահմանված է «Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածով։ Այս հոդվածում վերջին անգամ փոփոխություններ, լարցումներ կատարվել է 2020 թվականի մարտի 25-ին։

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեն`

1) Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը,

2) Լիազոր մարմինը, որը արդարադատության նախարարն է,

3) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Iravaban.net-ն ուսումնասիրել է 2020, 2021 և 2022 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ հարուցված կարգապահական վարույթները։

Հարկ է նշել, որ նշված տարիներին կարգապահական վարույթներ հարուցվել են առավել շատ արդարադատության նախարարի կողմից և յուրաքանչյուր հաջորդ տարին՝ ավելի շատ, քան նախորդը։

Հիշեցնենք, որ 2021 թվականին Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ GRECO-ն, հրապարակել էր հերթական զեկույցը Գնահատման չորրորդ փուլի շրջանակում արված առաջարկությունների կատարման վերաբերյալ, որի եզրակացությունների բաժնում, 78-րդ կետում, անդրադարձ էր  կատարել դատական համակարգին։ Դրանում նշված է․

«Ինչ վերաբերում է դատական համակարգին, ապա արդարադատության նախարարի դերը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներում չի դադարեցվել, և ներկայիս իրավիճակը անհամատեղելի է դատական համակարգի անկախության հետ:

Դատավորների աշխատանքի ընդունման և առաջխաղացման վերաբերյալ որոշումների համար առկա են բողոքարկման ճիշտ մեխանիզմներ, սակայն դրանք չկան ազատման որոշումների համար․․․»:

Այնինչ, այդ ժամանակ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը 2021թ․ սեպտեմբերի 30-ին, կառավարության հերթական նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցին, նշել էր․ «Ես շատ ավելի շատ կարգապահական վարույթներ եմ հարուցելու, շատ ավելի ուշադիր եմ լինելու դատավորների կողմից խախտումների նկատմամբ և դրա համար ներգրավել եմ շատ ավելի շատ աշխատակիցներ, որպեսզի մենք տեսնենք, թե համակարգում որ դատավորն ինչ սխալ է թույլ տալիս՝ դատավարական կամ նյութական, որպեսզի կարգապահական վարույթներ հարուցվեն»։

Փաստացի, ստացվեց այնպես, որ Կարեն Անդրեասյանն այդպես էլ վարվեց։

2022 թվականի հոկտեմբերի 7-ին էլ, ԲԴԽ-ում տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքներով արդեն խորհրդի գիտնական անդամ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահի պաշտոնում ընտրվեց:

——————

Ըստ ՀՀ դատական իշախանության պաշտոնական կայքում կարգապահական վարույթների վերաբերյալ հրապարակված որոշումների, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարուցված վարույթներով ունենք հետևյալ պատկերը։

Նշենք, որ ներկայացված վիճակագրությունում տեղ չեն գտել ԲԴԽ գիտնական անդամների վերաբերյալ ներկայացված միջնորդությունները և Հատուկ հանձնախմբի կողմից ներկայացված միջնորդությունը՝ այդ ժամանակահատվածում ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված), Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ, որի լիազորությունները դադարեցվել են։

Հ․Գ – Վիճակագրությունն առավել փաստական դարձնելու համար գրավոր հարցմամբ դիմել ենք Դատական դեպարտամենտին, քանի որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Դատական դեպարտամենտը հավաքում և վարում է դատական վիճակագրություն։ Այս հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետով սահմանված է, որ դատավորների կարգապահական պատասխանատվության և լիազորությունների դադարեցման մասերով՝ հարուցված կարգապահական պատասխանատվության և լիազորությունների դադարեցման վարույթների քանակները՝ ըստ վարույթ հարուցած սուբյեկտների և վարույթի հարուցման հիմքերի, կարճված վարույթներով գործերի քանակները՝ ըստ վարույթ հարուցած սուբյեկտների, կարգապահական պատասխանատվության և լիազորությունների դադարեցման դեպքերի քանակները և դատավորի նկատմամբ հարուցված վարույթի արդյունքի (ներառյալ` տույժի տեսակի) վերաբերյալ տվյալներ։

Արդյունքում՝ վերևում ներկայացված վիճակագրությունում հնարավոր է փոփոխություն կատարվի, ինչի վերաբերյալ այս նյութում հավելյալ նշում կարվի։ Սակայն ընդգծենք, որ հնարավոր փոփոխությունը չի փոխելու հարուցված վարույթների վերաբերյալ ընդհանուր պատկերը։ 

______

Իրավաբան.net
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031