Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Ադրբեջանի նոր պահանջները՝ Բերձորի միջանցքը բացելու դիմաց․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բերձորի ճանապարհը բացելու դիմաց Ադրբեջանը շարունակում է պահանջել այլ զիջումներ։ Պահանջներն էին՝ Ռուբեն Վարդանյանի ազատում,  Արցախի անցակետում ռենտգեն սարքի տեղադրում, Կաշենի հանքում մոնիթորինգի թույլտվություն, ծանր ռազմատեխնիկայի դուրսբերում Արցախից։ Մեր աղբյուրներն ասում են, որ ռենտգեն սարքի հարցն  ադրբեջանական կողմը կարեւորում է։

Պնդում են՝ անցակետում նման սարք պետք է տեղադրվի… Բանակցությունների ընթացքում սկզբում առաջ է քաշվել միայն բեռնատար ավտոմեքենաները ստուգելու հարցը` ադրբեջանական կողմի կասկածները փարատելու համար, որ վտանգավոր ուղեբեռ՝ զենք չտեղափոխվի Հայաստանից։ Արցախյան կողմն էլ հակընդդեմ պահանջ է ներկայացրել․ եթե Ադրբեջանը չի հրաժարվում այդ մտքից, ապա կարող է միայն սարք տեղադրել եւ դրա միջոցով մեքենաներին հետեւել հեռավար, այսինքն՝ անցակետում պետք է շարունակեն միայն ռուս խաղաղապահները հսկողություն իրականացնել, այնտեղ չպետք է կանգնեն ադրբեջանցի հսկիչներ: Այսինքն՝ չպետք է խախտվի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի բովանդակությունը։

Հատկանշական է, որ նախօրեին Բաքու այցելած ՌԴ արտգործնախարար Լավրովը երեկ հայտարարել է, որ որեւէ հսկիչ անցակետի ստեղծում Լաչինի միջանցքում նախատեսված չէ, իսկ միջանցքի գործունեության ռեժիմը պետք է լիարժեք համապատասխանի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջներին:

Երեկ գրել էինք նաեւ, որ նախօրեին կայացած Բաքու-Ստեփանակերտ բանակցություններին արցախյան կողմից մասնակցել են ԱՀ նախագահը, ԱԽՔ-ն եւ ՀԿ-ներից մեկի ղեկավարը։ Տեղեկացանք, որ ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է ԿԳԲ-ի պետը, նրան ուղեկցել են այլ պաշտոնյաներ եւս։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031