Skip to main content

Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Գոհար Մելոյան | «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում | Հայտնի են բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման ժամկետները | Կարեն Ջալավյանը (Քյոխ) դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին | Սերժ Սարգսյանին մեղադրում են Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել | Մայր բուհի ղեկավարն ակնհայտ քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացրել է Ռուբեն Մելիքյանին․ Աշոտյան | Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից | Ո՞ր քաղաքական բևեռն ավելի արդյունավետ կկարողանա արդարացնել հասարակության սպասելիքները, և, ամենակարևորը, ի՞նչ կշահի դրանից Հայաստանը. վերլուծաբան | Անահիտ Մանասյանը Գորիսում հանդիպել է համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ | Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար | Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ | Ժողովուրդը դարձել է ագրեսիվ, անհանդուրժող, և դա նրան սովորեցնում է վարչապետի պաշտոնում հայտնված անձը․ Թանդիլյան | Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը | ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ են դնում «Սրբազան պայքարի» գործը, Հայաստանը ներկայացրել է իր պատասխանը. Civilnet | Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Լրահոս

Ռուսաստանի ԱԳՆ-ն նոր հայտարարություն է տարածել

Մոսկվան մտահոգություն է հայտնում ԼՂ հակամարտության գոտում գրանցված լարվածության կապակցությամբ։ ՌԴ արտգործնախարարության կայքում հրապարակվել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը։

«Լուրջ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրման կապակցությամբ։ Վերջին օրերին տեղի են ունեցել հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներ։ Մարտի 5-ին գրանցված զինված միջադեպի հետևանքով մարդկային կորուստներ ունի ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմը»,– նշել է Զախարովան։

ՌԴ–ն կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և լարվածությունը թուլացնելու քայլեր ձեռնարկել։

«Վերահաստատում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների անշեղ պահպանման անհրաժեշտությունը»,– ասված է հայտարարության մեջ:

ՌԴ ԱԳՆ–ն շեշտում է` Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում անվտանգության և կենսագործունեության ապահովմանը վերաբերող ցանկացած հարց պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, կողմերի միջև շփման միջոցով։

Հիշեցնենք` մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։

Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։
Facebook
Twitter

Կարդացեք նաև