Skip to main content

Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Գոհար Մելոյան | «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում | Հայտնի են բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման ժամկետները | Կարեն Ջալավյանը (Քյոխ) դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին | Սերժ Սարգսյանին մեղադրում են Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել | Մայր բուհի ղեկավարն ակնհայտ քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացրել է Ռուբեն Մելիքյանին․ Աշոտյան | Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից | Ո՞ր քաղաքական բևեռն ավելի արդյունավետ կկարողանա արդարացնել հասարակության սպասելիքները, և, ամենակարևորը, ի՞նչ կշահի դրանից Հայաստանը. վերլուծաբան | Անահիտ Մանասյանը Գորիսում հանդիպել է համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ | Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար | Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ | Ժողովուրդը դարձել է ագրեսիվ, անհանդուրժող, և դա նրան սովորեցնում է վարչապետի պաշտոնում հայտնված անձը․ Թանդիլյան | Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը | ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ են դնում «Սրբազան պայքարի» գործը, Հայաստանը ներկայացրել է իր պատասխանը. Civilnet | Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Լրահոս

Ի՞նչ է ներկայացնում Ամբա Գրուպը

Երկաթե կոնստրուկցիաներով տաղավարների, շինությունների ու պահեստների կիրառումն ու շահագործումը վաղուց արդեն ընդունված է զարգացած երկրներում,  հատկապես Եվրոպայում ու Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Մեր երկրում ևս վերջին տարիներին ոլորտը սկսել է աստիճանաբար զարգանալ, և դրանում իր մեծ ներդրումն ունի Ամբա գրուպը, որն արդեն 10 տարի  զբաղվում է երկաթե և պլաստմասե կոնստրուկցիաների կառուցմամբ, առևտրային և պահեստային տարածքների կահավորմամբ:

Սուպերմարկետների, հիպերմարկետների, պահեստների և խանութների ստելաժներ, դարակաշարեր, պլաստմասե և երկաթե աքսեսուարներ, դրամարկղային սեղաններ, համակարգիչներ, խանութների բարձրորակ սայլակներ, ինչպես նաև բեռնատար և հյուրանոցային սայլակներ, դպրոցների և մարզասրահների համար նախատեսված երկաթյա դարակաշարեր:

Անկախ աշխատանքի բարդությունից և ծավալից, ընկերության մասնագետները սեղմ ժամկետներում կատարում են իրենց առջև դրված խնդիրները և հնարավորինս արագ կյանքի կոչում պատվիրատուի ցանկությունները: «Մենք աշխատում ենք ռուսական խոշորագույն ընկերություններից մեկի հետ և ամբողջ ապրանքը, պատրաստված միջազգային չափանիշներով, մենք ստանում ենք հենց այնտեղից: Իսկ տարիների մեր անցած ճանապարհը ապացուցում և վկայում է, որ մենք այս ընթացքում ապահովել ենք միայն բարձր որակ»,- ասում է ընկերության տնօրեն Արման Ամիրյանը:

«Ամբա Գրուպ» ընկերությունն իր պատվիրատուներին մատակարարում է  միայն որակյալ, դիմացկուն, ժամանակի փորձություն անցած և միջազգային չափանիշներին համապատասխան արտադրանք, ինչի շնորհիվ էլ այս տարիների ընթացքում ձեռք է բերել անուն, հեղինակություն, որին վստահում են հարյուրավոր գործընկերներ: «Պռոշյանի կոնյակի գործարանի», «Աթենք» ընկերության պահեստային տարածքները, «Դոմուս» խանութների ցանցի և առևտրային, և պահեստային տարածքները, «1000+1» խանութների ցանցը, «Սաս» Գրուպի Հալաբյան 22/5 հասցեում գտնվող ֆուդ կորդի սրահը և այլ առևտրային տարածքներ կահավորվել են հենց «Ամբա գրուպի» դարակաշարերով:  Ընկերությունն իրենց կողմից սպասարկվող ապրանքատեսականու համար տալիս է 5 տարվա երաշխիք:

Ամբա գրուպը բացի պահեստային և առևտրային տարածքներ կառուցելուց և  կահավորելուց՝ ոլորտում բացառիկ ծառայություններ է մատուցում: Ունի փորձառու թիմ, որը հաճախորդի ցանկությամբ մինչև 3 օրվա ընթացքում կարող է  մոտենալ խանութ կամ առևտրային տարածք և վերացնել կամ նորոգել այնտեղ առաջացած խնդիրներն ու թերությունները:

Fb էջի հղում ՝      https://www.facebook.com/profile.php?id=100054349039058

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

 

 

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև