Լուիզա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ու՞մ էր Նիկոլը ապագա խոստանում. երիտասարդների՞ն, որոնք 2018-ից հետո դարձել են բյուջեն լցնող աշխատուժ, թե՞ թոշակառուներին, ովքեր ամսվա կեսը սոված են անցկացնում։ Ապագա կա՜ արտահայտությամբ Նիկոլը երկրորդ անգամ զավթեց իշխանությունը և բոլոր ոլորտներում նշանակեց իրեն հավատարիմներին`《սեփականաշնորհելով》ամեն ինչ։ Եթե ՔՊ-ական չես կամ իրենց չես սատարում, ուրեմն տեղ չունես պետական համակարգում։ Ցավոք սրտի այս ամենն ամենաշատն է անդրադառնում երիտասարդների վրա, որովհետև, եթե ունես այնպիսի մասնագիտություն, որով կարող ես աշխատել պետական համակարգում, ապա պետք է պարտադիր իշխանական հայացքներ ունենաս։ Երիտասարդները Հայաստանում չեն գնահատվում, դրա համար էլ շատերը բռնում են արտագաղթի ճանապարհը։ 2018-ից հետո արտագաղթն ավելացել է և հեռացողները հիմնականում երիտասարդներն են։ Ապագա կա, բայց ու՞մ համար, եթե ոչ իշխանականների։


















































