Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

«Թշնամին արդեն 11-րդ հենակետն է տեղադրում». Արգամ Հովսեփյանը՝ Տեղ համայնքում իրավիճակի մասին

Մարտի 30-ին Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը տեղեկացրել է, որ  Ադրբեջանի զինուժն այդ գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:

Նույն օրը 168.am-ին  Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս գյուղի նախկին ղեկավար Արգամ Հովսեփյանն ասել էր, որ ադրբեջանցիները զավթել են Տեղ համայնքի բնակիչների դաշտերի մոտ 80 հեկտարը և դիրքավորվում են։

168.am-ի հետ զրույցում Արգամ Հովսեփյանն ասաց, որ իրավիճակը շարունակում է  նույնը մնալ։

«Զարմանում եմ, որ Տեղ համայնքի ղեկավարն այս ամենը չի մեկնաբանում, գուցե առաջնագծում է, տեսեք` «չանհանգստացնեք»։ Թշնամին արդեն 11-րդ հենակետն է  տեղադրում առաջնագծում։ Այդ հենակետից մինչև Տեղ գյուղի վերջին տունը մոտ 1 կիլոմետր է»,- նշեց Արգամ Հովսեփյանը։

Նրա համար անտրամաբանական է Նիկոլ  Փաշինյանի այն հայտարարությունը, երբ ասում է, որ սահմանը պետք է հսկեն սահմանապահները, այլ ոչ թե հայկական բանակը։

«Ի՞նչ է նշանակում սահմանապահ զորք, սահմանը սահմանապահները հսկում են այն ժամանակ, երբ պատերազմական իրավիճակ չի լինում։ Սահմանների ճշգրտում արե՞լ է, հիմա էլ սահմանապահ զո՞րք է կանգնեցնում, սահմանազատում ու սահմանագծում է արե՞լ։

Պատերազմական իրավիճակում բերում է, երկու հոգու կանգնեցնում է 13 պոստի դիմաց, որ ի՞նչ անի, դրա անունը ի՞նչ է դնում, ո՞վ է նման բան տեսել»,- շեշտեց նա։

Ըստ Արգամ Հովսեփյանի, այս իրավիճակի լուծումը մեկն է՝ զինվել ու պայքարել, այլ ճանապարհ չկա։

«Պիտի զինվենք, լավ զինվենք, մենք ուժեղ ենք, հետ կշպրտենք դրանց։ Ադրբեջանցիներն էլ գիտեն, որ թույլ են, սահմանապահ գյուղերում բոլորն էլ կռվող տղերք են, միակ ճանապարհը սա է»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք նաև, որ մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները,  Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն: Նրանք միևնույն ժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք: 

Հիշեցնենք նաև, որ արդեն 113 օր է՝ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031