Skip to main content

Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ

Լրահոս

Նիկոլը հանձնելով սեփական երկրի տարածքները, պահանջում է, որ իր փոխարեն այլոք սիրեն Արցախն ու Հայաստանը. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նիկոլն իր հույսը դրել է Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման վրա, ըստ որի Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր գործողությունները Լաչինի միջանցքի գործունեությունը վերականգնելու համար։ Այսինքն, Նիկոլը հանձնելով սեփական երկրի տարածքները, պահանջում է, որ իր փոխարեն այլոք սիրեն Արցախն ու Հայաստանը և քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի սադրանքները կանխելու համար։

Նիկոլն ասում է` «Համաշխարհային այս անկայուն և անորոշ միջավայրում մեզ հարկավոր են ամուր նյարդեր և զսպվածություն», այն պարագայում, երբ մեր իրավիճակի կտրուկ վատթարացման միակ մեղավորը հենց ինքն էր։

Նիկոլի այս արտահայտությունը նման է «Ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք համարելու արտահայտությանը», այսինքն սա վկայում է այն մասին, որ Նիկոլը պատրաստվում է նոր ու լայնամասշտաբ հակահայկական գործողություն իրագործել։ Տեսնելով Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիան` Նիկոլը շարունակում է հայտարարել, որ հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին։ Վստահ կարող ենք ասել, որ իր այդ պահվածքով նա օգնում է Ադրբեջանին ավելի ու ավելի ամրապնդել իր դիրքերն Արցախում և Հայաստանում, և իհարկե իրագործել ցեղասպանության պլանը։

Նա ասում է, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում որոշ տեղեր հստակեցված են, բայց չի ասում, թե որոնք են այդ տեղերը։ Չի ասում, որովհետև Ադրբեջանը եկել ու հաստատվել է ՀՀ ինքնիշխան տարածքում ու իմանալով Ադրբեջանի վարած հակահայկական քաղաքականությունը, կարող ենք ասել, որ իր դիրքավորված հատվածներից ադրբեջանական կողմը դժվար թե ետ քաշված լինի։

Նիկոլի կառավարման օրոք մենք չենք իմանա, թե Հայաստանի սահմանները որտեղ են ավարտվում, բայց փոխարենը՝ շարունակ ականատես ենք լինում հակառակորդի առաջխաղացումներին։

Նիկոլը հող է նախապատրաստում նոր զիջումների համար, նա անուղղակի հայտարարեց դրա մասին, դրա համար էլ իր ծաղրածուներին շարունակ հանձնարարություններ է տալիս, որպեսզի նրանք իրենց շոուներով շեղեն հանրության ուշադրությունը։

Նիկոլին այլևս ոչ ոք չի հավատում, չնայած այն հանգամանքին, որ բազմիցս ապացուցել է, որ խաբում և մանիպուլացնում է ժողովրդին։
Facebook
Twitter

Կարդացեք նաև