Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Թագուհի Թովմասյանի դեմ խումբ է գործում Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ. Iravunq.com

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի դեմ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները արշավ են սկսել: Այն գլխավորում է ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Խմբի անդամներն են ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավորներ Արփի Դավոյանը, Հովիկ Աղազարյանը, Վիգեն Խաչատրյանը, Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև հանրային խորհրդից հեռացված նախագահ Ստյոպա Սաֆարյանը: Նրանք իրենց կապերով հարցուփորձ են անում Թագուհի Թովմասյանի մասին անձնական տվյալներ հավաքելու: Պետական կառույցներից հարցումներ են անում: Կադաստրի կոմիտեից վերցրել են նրա անունով գրանցված անշարժ գույքերը, ուսումնասիրել դրանց ծագումնաբանությունը:

Տեսնելով, որ վարկերով, երկար տարիների ընթացքում գնված 2 բնակարան ունի Թովմասյանը, ընդ որում, մեկի վարկը դեռ մարված չի, հիմա էլ փորձում են պարզել, թե ինչ է հնարավոր անել, որ ապօրինություն գտնեն դրանց վաճառքի գործընթացում: Քննարկել են անգամ վարկած և մտածել տարածել ֆեյքերի միջոցով, որ գուցե Թագուհի Թովմասյանը խլել է բնակարաններից մեկը: Բացի այդ, նրա գործունեության մեջ են թերություններ ու բացթողումներ փնտրում: Անգամ հեռու, մոտիկ բարեկամներին են ուսումնասիրում, որ տեսնեն՝ ինչ է հնարավոր անել, որպեսզի ճնշումներ գործադրվեն Թագուհի Թովմասյանի նկատմամբ և նա ստիպված լինի հրաժարվել խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, նաև պատգամավորի մանդատից:

Հավելենք, որ խմբի անդամերի կողմից ստացված ինֆորմացիաները վերլուծվում են Ազգային ժողովում. կամ Անդրանիկ Քոչրարյանի, կամ էլ՝ Արփի Դավոյանի սենյակներում: Այնուհետև գծագրվում են սցենարներ, թե ինչպես թիրախավորել Թագուհի Թովմասյանին: ֆեյքերի մի մասին՝ վիրավորական բառապաշարով, կառավարում է Ստյոպա Սաֆարյանը, մյուս մասին՝ Արթուր Հովհաննիսյանը, որը ֆեյքերի հայտնի ՊՈԱԿ-ի փոխտնօրենն է եղել, Հանրային հեռուստաընկերության թևը ապահովում է Հայկ Կոնջորյանը, որտեղ համակարգումը Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն է իրկանացնում: Հասմիկ Հակոբյանն էլ ֆեյքերի դաշտում ակտիվ է:

Անդրանիկ Քոչարյանն ուժային կառույցներում իր ունեցած կապերով է ինֆորմացիա հավաքում Թովմասյանի մասին՝ սկսած ուսանողական տարիներից, իսկ Ստյոպա Սաֆարյանն էլ համակարգում է, որ տարբեր փակ համարներից զանգահարեն Թովմասյանին, ահաբեկեն, վիրավորեն… Ինչ վերաբերում է Հովիկ Աղազարյանին և Վիգեն Խաչատրյանին, ապա նրանք նայում են, թե ինչ հրահանգ կստանան, որպեսզի հրապարակային դաշտում խոսեն, վատաբանեն Թագուհի Թովմասյանին: Այս հանցախմբի գործունեության տարբեր դրվագներին դեռ կանդրադառնանք:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031