Ապրիլի 26-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Արարատի մարզի Հովտաշատ գյուղում իրար են բախվել «Մերսեդես Բենց Ց-240» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Օպել Վեկտրայի» վարորդը՝ 47-ամյա Ջիվան Միքայելյանը, մահացել է:
Կատարվում է նախաքննություն:


















































