Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Հայ ազգի սրտացավ քաղաքացիների համար «քաղաքացու օրը» սպանված քաղաքացու օր կլինի

Անի Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հարգելի հայրենակիցներ, 2018 թվականի չարաբաստիկ իշխանազավթումից հետո, ամեն տարի ապրիլի վերջին շաբաթ օրը դավաճան իշխանությունների տոնացույցում նշվում է , որպես «քաղաքացու օր»։

Նիկոլյան ռեժիմի օրոք հազարավոր մահերը` սպանություններ են գրանցվել։Մեկնարկը տրվեց Մհեր Եղիազարյանի մահով, ով
« թավիշների» իշխանության դեմ հոդված հրապարակելու արդյունքում հայտնվեց բանտում, 44֊օր հացադուլ հայտարարելուց հետո մահացավ։

Դրան հաջորդեց կոռոնավիրուսի դեմ ձախողված պայքարի հետեւանքով առաջացած հազարավոր քաղաքացիների մահերը, որից հետո զարհուրելի
2022թ. սեպտեմբեր` 44֊օրյա պատերազմ, որը մեզանից խլեց հազարավոր հայորդիների կյանքեր, քառապատկեց Եռաբլուրը, համալրեց ընտանեկան գերեզմանոցները ջահել֊ջիվան մեր տղաներով, Բաքվի բանտերը նույնպես համալրվեցին…Արցախն անդամահատվեց, թուրքը հասավ Սյունիք եւ այդ ամենը էլի դավաճան իշխանությունների բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ։

Չմոռանանք Մանվել Գրիգորյանի մահը, որին փաստացի կարելի է ասել սպանեցին, դրան հաջորդեց մահաբեր վարչապետի կորտեժի կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ դաժան սպանությունը, դեռ խելքի չեկած
2022 թվականի սեպտեմբերի 13֊ին իշխանությունների վարած սադրիչ քաղաքականության արդյունքում հերթական հայրուրավոր զոհերի կորուստը, այնուհետև Արմեն Գրիգորյանի նկատմամբ իրականացրած քաղաքական հետապնդումը եւ հենց դատարանի դահլիճում Գրիգորյանի անհասկանալի եւ շոկային մահը, որի մեղավորը էլի ներկա իշխանություններն են, դա էլ բավական չէր այս տարի հունվարին զինվորական կացարան ասվածում 15 հայորդիներին ողջ֊ողջ այրելը , որի պատճառները, նույնպես անհայտ մնացին, էլ չեմ ասում այս ընթացքում մի շարք մահվան ելքով բանակում տեղի ունեցած դեպքերի մասին( եթե որևէ մահվան դեպք բաց եմ թողել, կներեք, կարող եք գրել մենակաբանություններում)։

Ելնելով վերոհիշյալից մենք` ադեկվատ քաղաքացիներս, որոշել ենք ամեն տարի ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը հայտարարել, որպես #սպանված_քաղաքացու հիշատակի օր։

Այսինքն շապրիլի 30֊ը հայ ազգի սրտացավ քաղաքացիների համար կլինի #սպանված_քաղաքացու_օր։

#սպանված_քաղաքացու_օր

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031