Skip to main content

Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Տիգրան Ավինյանին թվում է՝ իր ցածր վարկանիշի մեղավորը 168.am-ն ու Դավիթ Սարգսյանն են. 168.am

2023թ. փետրվարի 25-ին 168.am-ում և կայքի յութուբյան ալիքում հրապարակվեց 168.am-ի լրագրող Դավիթ Սարգսյանի հեղինակային «Երկու երես» հաղորդաշարի հերթական թողարկումը Երևանի դե ֆակտո քաղաքապետ, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի մասին:

Տեսանյութը վերնագրված էր այսպես՝ «Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը»: Նրանում օգտագործվել են Տիգրան Ավինյանի հարցազրույցներից հատվածներ, բացառապես բաց աղբյուրներից վերցված այլ տեղեկություններ փոխքաղաքապետի ու նրա ընտանիքի, ընկերների բիզնեսների, ունեցվածքի մասին: Պարզվում է, Տիգրան Ավինյանը չի սիրում ճշմարտության հետ առերեսվել և դիմել է դատարան՝ ներողություն խնդրելուն, պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջով:

Այս հայցով պատասխանողներ են Դավիթ Սարգսյանը և «168 ժամ» ՍՊԸ-ն: Տիգրան Ավինյանն ու նրա ներկայացուցիչը՝ Հարություն Հարությունյանը, հերքման պահանջ մինչ դատարան դիմելը չեն ներկայացրել: Ավելին, հայցը վարույթ ընդունելուց հետո ոչ Դավիթ Սարգսյանը, ոչ 168.am-ը որևէ անգամ ծանուցում չեն ստացել:

Դա դեռ քիչ է, Դավիթ Սարգսյանի աշխատավարձային հաշվեհամարի և անշարժ գույքի վրա կալանք է դրվել, քանի որ հայցվոր կողմը դատարանից պահանջել է կիրառել հայցի ապահովման միջոց, ինչը բավարարվել է մասնակի, 9 միլիոն դրամի չափով:

«Տիգրան Ավինյանի հայցի մասին տեղեկացել եմ Դատալեքսի միջոցով: Հայցադիմումն առ այսօր չեմ ստացել, բայց հայցի ապահովման միջոցը կիրառվել է առանց նույնիսկ հայցադիմումն ինձ ուղարկելու»,- ասաց Դավիթ Սարգսյանը:

Այն մասին, որ իր աշխատավարձային քարտի վրա արգելանք է դրվել, լրագրողը տեղեկացել է երեկ երեկոյան, երբ ցանկացել է վճարել կոմունալ վարձավճարներն ու չի կարողացել դա անել:

«Ուշ երեկոյան պարզել եմ, որ կալանքը դրված է դատարանի՝ մայիսի 2-ի որոշմամբ: Դատարանը փաստորեն մայիսի 8-ին է ստացել որոշումը ու հենց այդ օրն էլ կալանք է դրել հաշվիս վրա: Այսօր առավոտյան էլ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող (ԴԱՀԿ) ծառայությունից իմացել եմ, որ 9 միլիոն դրամի չափով է արգելանք դրված իմ հաշվեհամարի ու անշարժ գույքի նկատմամբ»,- ասաց Դավիթ Սարգսյանը:

Ստացվում է, որ եթե Դատարանը միջանկյալ միջոց կիրառելու ու լրագրողի հաշիվների ու գույքի վրա կալանք դնելու հայցապահանջը բավարարել է մասնակի, այն է՝ 9 միլիոն դրամի չափով, ուրեմն Տիգրան Ավինյանը շատ ավելի մեծ գումար է պահանջել:

Ինչևէ, ևս մեկ անգամ փաստենք, որ ոչ 168.am-ը, ոչ Դավիթ Սարգսյանը հայցի վերաբերյալ դատարանից կամ Տիգրան Ավինյանի ներկայացուցչից որևէ ծանուցում չեն ստացել, մինչդեռ նույն datalex.am-ից տեղեկանում ենք, որ դատարան Տիգրան Ավինյանի հայցադիմումը ստացվել է մարտի 21-ին:

Դատական Գործ N: ԵԴ/13020/02/23

Հայցադիմումը մակագրվել է Երևան քաղաքի քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանին, այնուհետև ապրիլի 18-ին կատարվել է վերաբաշխում դատավորի ժամանակավոր անաշխատունակության հիմքով: Ներկայումս գործը գտնվում է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Էդուարդ Գրիգորի Ամալյանի վարույթում:

Դատավորը վերամակագրումից հետո հայցադիմումը վարույթ է ընդունել մայիսի 2-ին և հենց այդ օրն էլ քննել պատասխանող Դավիթ Սարգսյանին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելու հարցը ու մասնակի՝ 9 միլիոն դրամի չափով, փաստորեն, բավարարել այն:

Տիգրան Ավինյանին թվում է՝ դատարաններ դիմելով, լրագրողների հաշիվների ու գույքերի վրա արգելանք դնելով՝ կարող է խուսափել իր մասին տեղեկատվության հանրայնացումից:

Սա նորություն չէ. ՔՊ-ական իշխանությանը բնորոշ ձեռագիր է առհասարակ լրատվամիջոցներին ու լրագրողներին լռեցնել փորձելը՝ նրանց ֆինանսական ծանր դրության մեջ դնելով, բայց ինչպես բազմիցս առիթ ունեցել են համոզվելու, դա չի աշխատում:

Իսկ Տիգրան Ավինյանն իզուր է կարծում, որ իր ցածր վարկանիշի մեղավորը 168.am-ն ու Դավիթ Սարգսյանն են:

Դե ինչ, ինչպես ասում են՝ կհանդիպենք դատարանում. խոստանում ենք այս գործով հնչեղ, հրապարակային լուսաբանում ապահովել:

 «168 Ժամ»

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031